Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական հոլովույթները

Հուլիս 18,2014 10:08

70-ական թվականներին այն թաղամասում, որտեղ ես ապրում էի` Լենինգրադյան եւ Հալաբյան փողոցների անկյունում, միջին տարիքի մի կին կվաս էր վաճառում: Օրերից մի օր այդ կինը (չգիտեմ ինչու` ռուսերեն) որոշել էր ազդարարել, որ տակառում կվաս չկա, եւ հայտարարություն էր փակցրել` «квас нет»: Ես՝ 4-րդ թե 5-րդ դասարանի աշակերտս, նրան հուշեցի, թե ռուսերենի քերականական կանոնները պահանջում են «կվասի» վերջում ավելացնել «ա» տառը: Չնայած իմ չափազանց պատանի տարիքին՝ կինը ինձ լսեց: Հաջորդ օրը տակառում կվաս կար, եւ վաճառողը շտապում էր ուրախացնել հաճախորդներին` «кваса есть»:

Քաղաքականության մեջ նույնպես, ինչպես եւ քերականական կանոններում, առկայության եւ բացակայության դեպքում կիրառվում են տարբեր «հոլովներ»: Մասնավորապես՝ ընդդիմադիր որոշ կուսակցությունների համակրանքների եւ հակակրանքների դեպքում: Մի դեպքում իշխանական կոալիցիայում լինելը վարկաբեկիչ չէ, ամբողջ կյանքի համար խարան չէ, հակառակը` վկայում է երկիրը փրկելու անհույս, բայց հերոսական փորձերի մասին: Մեկ այլ դեպքում նույն իշխանական կոալիցիայի անդամ հանդիսանալն աներկբայորեն ապացուցում է «անսկզբունքային» եւ «ծախված» լինելը:

Մի դեպքում կիրառվում է «ռեալպոլիտիկի» սկզբունքը` «կմիավորվենք թեկուզ սատանայի հետ, միայն թե հասնենք մեր նպատակին», «չկան հավերժ թշնամիներ եւ հավերժ բարեկամներ»: Մեկ այլ դեպքում կիրառվում են «բարոյական բարձր չափանիշներ», եւ թշնամիները միանգամայն «հավերժական» են դառնում: Առաջ երկրորդ նախագահը մարմնավորում էր մարդկության բոլոր մեղքերը, հիմա պարզվում է, որ «նրա ժամանակ երկիրը զարգանում էր» (եթե «երկիր» ասելով հասկանում ենք քրեաօլիգարխիկ համակարգը, ապա դա միանգամայն ճիշտ է):

… «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր հանրահավաք է կազմակերպում: Թեման կարծես թե հրատապ է՝ էլեկտրաէներգիայի թանկացումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թողտվությամբ էլցանցերի սեփականատեր «Ինտերռաո» ռուսաստանյան կազմակերպությունն իրականացնում է չափազանց վատ մենեջմենթ, խրվել է պարտքերի մեջ եւ Հայաստանի համար շատ բարձր գներով մատուցում է շատ անորակ ծառայություններ: Հայտնի է, որ նման դեպքերում անբավարար աշխատանքը զուգորդվում է չհիմնավորված ծախսերով եւ կոռուպցիայով:

Մի խոսքով՝ հասարակական բողոքի տեղ կա: Օգոստոսի 1-ից մենք հոսանքի համար վճարելու ենք 10 տոկոսով ավելի թանկ: Մեր համաքաղաքացիների մեծ մասի գրպանի համար դա բավականին ծանր բեռ է լինելու: Կարծում եմ՝ քաղաքական ուժերի մեծ մասը դրա հետ համաձայն է: Բայց քանի որ հանրահավաքը ՕԵԿ-ն է կազմակերպում, նրանք, մեղմ ասած, այս առումով խանդավառություն չեն դրսեւորում, չեն ղեկավարվում «քաղաքական պրագմատիզմով»:

Գուցե իսկապես այստեղ ինչ-որ ականներ կան: Արի ու գլուխ հանիր այս «քաղաքական հոլովույթներից»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Норайр says:

    При Р. Кочаряне Армения процветала? Смешно! Все три президента Армении особенно не отличаются. Ну, Тер-Петросян более образованный. Ну, Кочарян круче по мужски. Хотя кто проверял? Не важно. В итоге имеем то, что имеем. С. Саргсян. Не образован! Не умен! Бесхребетен!

    • nver says:

      Կարող եք չկասկածել որ Քոչարյանի օրոք երկիրն ծաղկել է,չնայածտեղի ունեցած մի շարք անօրեն դեպքերի Համենայն դեպս այսօրվա վիճակի հետ անհամեմատելի է

      • Արտակ Կոշեցյան says:

        Հա, առաջընթաց եղել է, Բագրատյանի ռեֆորմների իներցիայով: Այժմ իրավիճակը ողբալի է հենց Քոչարյանի ստեղծած ու շվեյցարական լավագույն ժամացույցի աստիճանի կատարելագործված քրեաօլիգարխիկ տնտեսությունով, որն ի դեպ նա ստեղծել է Ս. Սարգսյանի ձեռքը բռնած:

  2. Մարիամ says:

    Մեկնաբանությունս թեմայի հետ կապ չունի, այդ պատճառով կհասկանամ, եթե մոդերատորները այն չհրապարակեն:
    Խոսքս ուզում եմ հղել Առավոտի կայքում պարբերաբար ու համառորեն միայն ռուսերեն, երբեմն նույնիսկ անգլերեն մեկնաբանություններ գրողներին: Հարգելիներս, Առավոտն ունի նաև ռուսալեզու բաժին, եթե ռուսերենն է Ձեզ համար մայրենի լեզուն, ապա այցելե՛ք կայքի ռուսալեզու բաժինը: Ձեր մեկնաբանությունները Ձեր առհամարհանքի ապացույցն են հայերենը գերադասող ընթերցողների նկատմամբ: Ռուսալեզու մեկնաբանություններ ընթերցելու համար կարելի է այցելել ռուսական կայքեր: Ի վերջո ռուսական կայքերում չեք հանդիպի անգլերեն կամ առավել ևս ՛երկրորդ դասի՛ լեզու հանդիսացող հայերեն մեկնաբանությունների: Իհարկե եթե Ձեր նպատակն է քննարկումներին մասնակցելը, այլ ոչ թե քվոտա լրացնելը հասկանալի նկատառումներից ելնելով…
    Հ.Գ. Ես անձամբ /միգուցե նաև այլ ընթերցողներ/ երբեք չեմ կարդում այստեղ հրապարակվող օտարալեզու մեկնաբանությունները: Ավելի մատչելի լեզվով ասած մեր ռուսախոս կոնտինգենտի համար՝ дело принципа: Ու եթե այժմ էլ իմ մեկնաբանությանը որևէ մեկը պատասխանի ոչ հայերենով, ես կրկին չեմ կարդալու՝ վերը նշված պատճառներով: I hope it does ring a bell…

    • Տիգրան says:

      Շատ ճիշտ ես Մարիամ ջան, բայց, ցավոք բան չի փոխվի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Համաձայն եմ, բայց կարող ենք միայն հորդորել ռուսալեզու հեղինակներին տեղափոխվել ռուսերեն էջ: Ստիպել կամ նրանց մեկնաբանությունները չհրապարակել` չենք կարող:

      • Տիգրան says:

        Չենք կարող-ը որքան էլ ցանկանում եմ հասկանալ՝ չեմ կարողանում: Իսկ ոնց եք հասկանում, թե ինչ են գրում օտար լեզվով: Գուգլով թարգմանո՞ւմ եք, թե՞ ոնց: Ոնց թույլ չեք տալիս արաբատառ վրացերեն, այնպես էլ թույլ մի տվեք օտարալեզու որեւէ մեկնաբանություն: Առավոտի այս մոտեցումը, ես, իրոք, ոչ մի կերպ չեմ հասկանում, եւ, պարզապես արհամարհում եմ, չեմ կարդում օտարալեզու մեկնաբանությունները: Ու ամեն մի օտարալեզու մեկնաբանության հետ ավելում է հիասթափությունս:

  3. ՄԱՐԴ says:

    Միանում եմ Մարիամի կողմից արված դիտողությանը. Հայերենը մոռացաք , Ռուսերենով զարգացաք ?

  4. Զավեն says:

    Եթե ես լինեի հոդվածագրի փոխարեն կգրեի,որ հաջորդ օրը արդեն կվաս կար և կինը շտապում էր ուրախացնել հաճախորդին “кваса есть” հայտարարությամբ:Դա կլիներ ավելի ճիշտ մեր քաղաքական գործիչների գործելաոճը նկարագրելու համար:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Պատմության իմաստը հենց դա է: Այդպես էլ գրել էի: Պարզապես սրբագրիչը, չգիտես ինչու, ուղղել է «սխալը» «ճշտի» վրա եւ պատմության ամբողջ համնուհոտը կորել էր: Շնորհակալություն նկատելու համար: Հիմա «հետ կուղղեմ»:

  5. Արտակ Կոշեցյան says:

    Տարիներ առաջ հայրս ցանկանում էր ինչ որ X ապրանք փոխարինել Y-ով: Նրա հետ նույն հիմնարկում աշխատող մեկը ասաց, որ ունի Y և ցանկանում է փոխանակել X-ով: Հայրս չհամաձայնեց, ասելով, Չգիտեմ տվյալ պահին դու ինչում ես ինձ խաբում, բայց անպայման խաբում ես, որովհետև 15 տարի համատեղ աշխատանքը ապացուցել է, որ դու խաբեբա ես:
    ՕԵԿ-ը խաբեբայի համբավ ունի և այն փոխելը կարծում եմ անհնար է, համենայնդեպս քանի դեռ այնտեղ են Ա. Բաղդասարյանը և Բիշարյանը:

  6. Տիգրան says:

    Հրաշալի անցումներ եք անում, պարոն Աբրահամյան: Ոնց էլ կարողանում եք: Շատ հաճելի է, որ թեկուզ անցյալում, բայց կվաս վաճառող կինը Ձեզ լսել է: Ձեզ շատ շնորհակալ կլինեի, եթե Ձեր թերթն էլ ընդուներ, որ ինքն էլ կարող է квас нет-ի կարգի սխալներ թույլ տալ եւ ուզենար ուղղել դրանք: Եթե ոչ մի ռուս չէր ասի квас нет, ապա հայերս հայերենի սխալների սիրահար ենք: Մի շատ տարածված սխալ՝ «հնարավորություն ունենալ» անելՈՒ ի՞նչ: Հնարավորություն ունենալ օգտվելՈՒ, կարդալՈՒ, գրելՈՒ, բայց ոչ երբեք հնարավորություն ունենալ ՕԳՏՎԵԼ, ԿԱՐԴԱԼ, ԳՐԵԼ: Ականջ ու աչք ծակող նյարդայնացնող սխալ: Եթե կարողանաք հասնել նրան, որ Առավոտի հրապարակումներում չլինեն այս կարգի սխալներ, համարեք, որ կվաս վաճառող կնոջն արված Ձեր դիտողությունն ամբողջովին հասել է իր նպատակին: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031