Հուլիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում կայացավ սահմանամերձԲերդավան գյուղի բնակիչ,1941թ. ծնված Հենրիկ Ռեւազյանի դատավարությունը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները 2014թ. մարտի 7-ին վերջինիս տանը խուզարկությամբ հայտնաբերել են 13 հատ 5.45 մմ եւ 1 հատ 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ: Ռեւազյանն այդ փամփուշտները 2011թ. աշնանը գտել է գյուղի հարակից տարածքում եւ պահել իր տան նկուղում: Գումար չունենալու պատճառով նա նախկինում 2 անգամ չէր կարողացել մեկնել Իջեւան, որպեսզի մասնակցի իր դատավարությանը:
Հուլիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն ինքն էր Նոյեմբերյան եկել, նիստ անցկացրել, որպեսզի Հ. Ռեւազյանը կարողանա դրան մասնակցել: Ի դեպ, վերջինս Նոյեմբերյանի դատարան էր եկել ոստիկանական մեքենայով:
Դատավոր Մարդանյանը բարի կամք ցուցաբերելով՝ դատը մեկուկես ժամով հետաձգեց, որպեսզի հանրային պաշտպան Արմեն Ադամյանը կարողանա Դիլիջանից Նոյեմբերյան ժամանել: Ա. Ադամյանը ժամանելով՝ խորհրդակցեցիր պաշտպանյալի հետ եւ դատարանին միջնորդեց անցկացնել արագացված դատաքննություն: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող, դժվարությամբ տեղաշարժվող, վատ լսող Հենրիկ Ռեւազյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր համարեց, ասելով. « Իմ ինչի՞ն էի նպետք այդ փամփուշտները, որ 2 տարի պահում էի պադվալում: Խնդրում եմ՝ ինձ կալանք մի տվեք, մի փակեք»:
Կարդացեք նաև
Դատարանը վճռեց Հ. Ռեւազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրացանից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրացանի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,պահելը, փոխադրելը կամ կրելը») եւ նրան դատապարտեց 1 ամսվա կալանքի, նաեւ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 1 տարվա փորձաշրջան:
Հենրիկ Ռեւզյանը սկզբից չհասկացավ դատավճռի իմաստը, երբ դատավորն այն բացատրեց, շնորհակալության խոսքեր ասաց:
Հավելենք, որ նոյեմբերյանցի ոստիկանները Բերդավան գյուղում գտնվող Ռեւազյանի տանը խուզարկություն էին կատարել այլ քրեական գործի շրջանակներում: Հ. Ռեւազյանը երկրորդ անգամ ամուսնացել է Ալավերդի քաղաքի բնակչուհու հետ: Հետո Ռեւազյանի տանը բնակություն է հաստատել այդ կնոջ որդին՝ Արթուր Թորոսյանը, ապա նաեւ՝ վերջինիս հորեղբոր տղան՝ Երվանդը: Նախկինում դատապարտված Թորոսյանները վիճաբանության եւ կռվի մեջ են մտել բերդավանցիների հետ, կատարել խուլիգանություն:
Թորոսյաններն այդ գործով դատապարտվել են ազատազրկման, նրանց վճիռը վերաքննիչ դատարանում բեկանվելէ : Այժմ այդ գործը քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ-ի բոլոր փողոցներում, տներում, կազինոներում, խաչմերուկներում հնչող կրակոցները երևի էս ռամիկ խեղճուկրակի ձեռքով է կազմակերպվում, այո*, ուսերին գլխարկ ունեցող հայոց դատավորիկ:Վերջն ես, աշխարհիդ վերջի վերջը:
Արարիչ գաղափարին եթե հավատայի, դատի կտայի, որ ամեն նյութից մարդու կերպար է ստացել, ամեն երևույթից` հայ որձ: