Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն անթույլատրելի է համարում Ադրբեջանի պահվածքը

Հուլիս 17,2014 22:36

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Լատինական Ամերիկայի երկրներ իր այցի արդյունքները, մասնավորապես՝ Ուրուգվայ, Արգենտինա եւ Չիլի: Նա հայտնեց, որ նիստի ընթացքում անդրադարձել են ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, հայկական գաղթօջախների միասնական պահվածքին, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այնուհետեւ քննարկել են Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը.

«Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի ղեկավարության եւ Ադրբեջանի ապակայունությանը միտված պահվածքը, որը չի բխում բանակցային գործընթացի տրամաբանությունից: Մենք անթույլատրելի ենք համարում նման պահվածքը՝ դիվերսիոն գործողությունները, կրակոցները շփման գծում, բայց միեւնույն ժամանակ պետք է ասենք, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը պահում են վերահսկողության շրջանակներում»:

Անդրադառնալով Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քանի որ գործը դեռ գտնվում է իրավական տիրույթում հապշտապ եզրակացություններ անելը եւ քաղաքական եւ այլ տիպի գնահատականներ տալը  արդարացված չէ.

Այն, որ Լեւոն Հայրապետյանը անձնավորություն է, որը շատ մեծ ներդրում ունի Արցախի Հանրապետության կայացման, հզորացման գործընթացում դա փաստ է, երկու կարծիք լինել չի կարող, բայց այն, որ խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, հապճեպ հայտարարություններն անելը, չեմ կարծում՝ կօգնի խնդրի արդար քննությանը»:

Հարցին, թե նիստի ընթացքում քննարկվե՞ց, թե ինչո՞ւ է ձգձգվում Եվրասիական տնտեսական միության հետ պայմանագրի կնքումը, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ Հայաստանը հիմնականում իր բոլոր պարտականությունները կատարել է.

«Վերջերս ՌԴ նախագահն ասել է, որ Հայաստանի անդամակցությունն այդ միությանը կլինի առաջիկայում, եւ ես ավելացնելու բան չունեմ: Ես կարծում եմ՝ ամեն ինչ, իր հերթին նորմալ կգնա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031