ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում ավարտվեց ձյուդոյի ԱՊՀ երկրների զինված ուժերի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի 31 բանակային մարզիկներ:
Այսօր կայացած եզրափակիչ գոտեմարտերին ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը կարեւորեց սպորտի դերը բանակում, նման մրցումների կազմակերպումը, որը բարեկամ երկրների զինվորներին օգնում է ոչ միայն պայքարել մրցասպարեզներում, այլեւ ավելի լավ ու մոտիկից ճանաչել միմյանց, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթին:
Կարդացեք նաև
Հայաստանի բանակային ձյուդոիստները անհատական պայքարում նվաճվեցին 4 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ եւ հաղթող ճանաչվեցին թիմային պայքարում: Հաջորդ երկու տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ