Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Հեֆերն. «Մենք տարբերակներ կձեւավորենք Հայաստանի համար». Lragir.am

Հուլիս 17,2014 21:33

Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ

– Համակարգային փոփոխությունների առումով ինչպիսի հեռանկար կարող է սպասել Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունում, եթե անդամակցի: Որովհետեւ այդ միության անդամներ են այնպիսի երկրներ, որոնք աչքի են ընկնում հենց համակարգային խնդիրներով՝ կոռուպցիա, անազատ տնտեսություն, քաղաքական մրցակցության բացակայություն: Երբ Հայաստանն անդամակցում է այդ ընկերախմբին, արդյոք դա կարող է դրական հեռանկար խոստանալ Հայաստանին:

– Ինչպես գիտեք, մենք պաշտպանում էինք Հայաստանի եվրոպական ուղղությամբ ընթացող բանակցությունը: Դա Հայաստանի համար շատ օգտակար կլիներ եւ նաեւ կարծում եմ բարեփոխումների համար նոր վերելք կապահովեր: Երբ նախագահը, կառավարությունը սեպտեմբերին որոշեցին անդամակցել այդ միությանը, ամեն մի երկիր ինքը պետք է որոշի ինչ կազմակերպությունների է անդամակցում՝ առանց սպառնալիքների եւ ճնշումների: Մեր տեսանկյունից, Հայաստանն ազատ է կատարել ընտրություն, թե որ կազմակերպություններին է ինքը ցանկանում անդամակցել:

Այն, ինչ կարեւոր է մեզ համար՝ թե ինչ տեղի կունենա հետո: Եվ այն ազդակները, որ եղել են նախագահից, կառավարությունից, այդ պայմանագրերի ստորագրումը, Բաց երկնքի քաղաքականության հրապարակումը, սա ցույց է տալիս, որ կառավարությունը, պետությունը դեռեւս ցանկանում է նաեւ գործակցել Միացյալ Նահանգների, եվրոպական գործընկերների հետ: Եվ մենք աշխատում ենք, առավել քան երբեւէ մեծ եռանդով, որպեսզի կարողանանք գտնել այն ոլորտները, որտեղ կառավարության հետ մենք կարող ենք լինել գործընկերներ, այն ոլորտները, որտեղ գործակցելու քաղաքական կամք կա:

– Արդյոք չկա սահմանափակում, այն իմաստով, որ Հայաստանը Ռուսաստանի շատ մեծ ազդեցության տակ է եւ Հայաստանը միայն թույլատրելի տիրույթում կարող է գործակցել արեւմտյան ներդրողների հետ: Արդյոք չի խանգարում հենց այն, որ չափազանց մեծ ու ազդեցիկ է մեկ պետության ներկայությունը Հայաստանում:

– Ամեն մի երկիր պետք է տարբերակներ, հնարավորություններ ունենա: Դրա համար մենք փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանին տարբերակներ, առաջարկներ ներկայացնենք: Կարծում եմ Արեւմտյան Եվրոպան էլ շարունակելու է նույնն անել: Դրա համար մենք աշխատում էինք, ամեն ինչ անում էինք, որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը, որպեսզի տարբերակներ ապահովվեին Հայաստանի համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տարածաշրջանի համար շատ կարեւոր վերելք կարող է նախանշել: Դա հնարավորություն կտա, որ այս տարածաշրջանում մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց տաղանդով, կարողանան միասին աշխատել, եւ դա կխթանի տնտեսությունը: Եվ ձեր հարցին ի պատասխան նշում եմ, որ մենք տարբերակներ կձեւավորենք Հայաստանի համար, որպեսզի տարբեր ոլորտներում Հայաստանը հնարավորություն ունենա ընտրություն կատարել տարբերակներից:

– Տնտեսական դիվերսիֆիկացիայի առումով Հայաստանի ընտրությունը միշտ կամ գրեթե միշտ բախվում է անվտանգության դիվերսիֆիկացիայի բացակայության խնդրին: Եվ այդ առումով արդյոք կարող են լինել Հայաստանին անվտանգության այլընտրանքի առաջարկներ:

– Անվտանգության այլընտրանքներից առաջինն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվի: Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ բանակցային կարգավորումը Հայաստանի համար շատ նոր հնարավորություն ու տարբերակներ կստեղծի տարբեր ոլորտներում: Եվ մյուս տարբերակը որ կա եւ շատ ակտիվ է, դա ՆԱՏՕ-ն է: Խոսքը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին չէ, այլ ընդամենը ՆԱՏՕ հետ գործընկերության մասին, եւ այս պահին Հայաստանը ակտիվ եւ արդյունավետ գործընկերություն է իրականացնում ՆԱՏՕ հետ: Դա կարեւոր է, եւ մենք շարունակելու ենք խթանել այդ ուղղությամբ:

 

Մանրամասները կարող եք կարդալ` lragir.am-իկայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031