Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է սպանել բնակիչների պահած շանը

Հուլիս 17,2014 21:17

Հուլիսի լույս 17-ի գիշերը, գիշերվա ժամը 2-ի սահմաններում  Իջեւան քաղաքի բնակիչներից մեկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով մեզ ուղարկեց դրանից մոտ 2 ժամ առաջ   Իջեւանի Աբովյան փողոցի  22-րդ շենքի բակում  սպանված, արյան լճակի մեջ  շան  լուսանկարը: Քաղաքացին խնդրում էր անդրադառնալ այդ խնդրին: Հուլիսի 17-ին զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Նա ասաց, որ իրենք  մարզկենտրոնում թափառող շների ոչնչացման գործողության   մասին նախօրոք, գործողությունից    3 օր առաջ մարզային «Տավուշ» հեռուստաընկերության եթերում զգուշացնում են Իջեւանի բնակիչներին: Վ. Ղալումյանի խոսքերով՝  թափառող շների ոչնչացումը, համաձայն Իջեւանի քաղաքապետարանի հետ  կնքված պայմանագրի, կատարում է  ՀՀ որսորդմիության Տավուշի մարզային մասնաճյուղը:

Քաղաքապետն ասաց, որ հուլիսի լույս  17-ի գիշերը  Իջեւանում թափառող շների ոչնչացման գործողություն չի կատարվել: Նա հայտնեց, որ հուլիսի 17-ի առավոտյան  իրեն զանգահարել է Աբովյան-22 շենքի բնակիչներից մեկը եւ ասել,որ սպանված շան պատկերը կարող է  վատ տպավորություն թողնել   երեխաների վրա, եւ իր կարգադրությամբ քաղաքային կոմունալ  ծառայության մեքենան շենքի բակից տեղափոխել է  շան մարմինը: Քաղաքապետի  տեղեկություններով՝ սպանված շունը թափառող  չի եղել,հիշյալ շենքի եւ թաղամասի բնակիչները  պարբերաբար կերակրել են  կենդանուն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Իջևանցիները շուն չեն սիրում:Ես այնտեղ մի մեծ շան գերեզմանոց ունեմ:Իջևանցին թույնում է,շունը սատկում, ես` թաղում:Վերջը…Ես էլ եմ դրան սպասում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031