Այսօր լրագրողները Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի պաշտոնյաների ու բժիշկների համար Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը ներկայացնող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին խորհրդարանական լրագրողների ու նաև աշխատակիցների համար նախատեսված դրես-կոդի մասին, որին ի պատասխան վերջինս մի պատմություն ներկայացրեց երջանակահիշատակ Կարեն Դեմիրճյանի նախագահած խորհրդարանից.
«Երջանակահիշատակ Կարեն Դեմիրճյանը, երբ ընտրվեց ԱԺ նախագահ, զանգեց Վլադիմիր Նազարյանին ու ասեց ` ինձ մի հատ էս կանոնակարգը բացատրեք, թե սա ի՞նչ ա էլի, ո՞նց եմ անելու: Վլադիմիր Նազարյանի հետ բարձրացանք վերև` նրա կաբինետ, ինչ-որ բաներ բացատրեց, որ սա էսպես ա, ձեր իրավունքները սա են , կանոնակարգով սա է նախատեսված և այլն և այլն, հետո Վլադիմիր Նազարյանն ասեց `լավ , դուրս գանք, մի քիչ քայլենք, երբ դուրս եկանք, մի աշխատակից էր անցնում` բավականին կարճ հագած, ասինք էս ո՞վ ա, չգիտենք ով ա, ասեց` աղջիկ ջան, հլր արի էստեղ ու հարցրեց` դու ո՞վ ես, աղջիկը պատասխանեց ` ես գլխավոր մասնագետ չգիտեմ էսինչյանն եմ, ասեց `աղջիկ ջան, մասնագետները էս մարդիկ են, դու վաղվանից շորով կգաս գործի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տեսնես եթե Նազարյանը չլիներ Հրայրը ում էր օրինակ բերելու? Արդեն երևի 10 տարի է Նազարյանին ամեն մի խոսքի մեջ օրինակ է բերում և աստված գիտի ասածների որ մասն է հորինած որը ճիշտ: Սենեկան իր աշակերտներին արգելել էր իրեն վկայակոչել ասելով “ձեր մտքերը թող մնան ձերը”….