Այսօր՝ հուլիսի 17-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարծում է մինչեւ հոկտեմբերի վերջ կստորագրվի Եվրասիական տնտեսական միության հետ պայմանագիրը: Հարցին, թե ի՞նչ է քննարկել ՌԴ վարչապետի հետ Եվրասիական տնտեսական միության հետ կապված, նա լրագրողներին խորհուրդ տվեց բավարարվել նրանով, ինչ տարածվել է Կառավարության հաղորդագրությամբ
Անդրադառնալով Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը՝ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հորդորեց խոսել երկրի կառուցողական գործերի մասին.
«Կարող է Լեւոնին բռնեն, հաջորդ օրը Բարխուդարին, մյուս օրը Սիմոնին, ի՞նչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես»:
Լրագրողի նկատառմանը, թե նա բարերար է եւ շատ գործեր է արել Հայաստանի համար, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներից, բայց եթե մարդիկ օրենք են խախտում եւ դրա համար կալանավորվում են, մենք ի՞նչ անենք, գնա՞նք ասենք մեր բարերարն է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Չէ, գնացեք ասեք, որ սերժը խաբար չէ: