Քիչ առաջ ռուս-ուկրաինական սահմանին վթարի է ենթարկվել «Մալազիական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռը։
Վթարը Տեղի է ունեցել Դոնեցկի շրջանում, որտեղ այս պահին թեժ մարտեր են ընթանում: Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղել է 280 մարդ, ևս 15-ը սպասարկող անձնակազմի անդամ են եղել։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ ինքնաթիռը կործանվել է «երկիր-երկինք» տիպի հրթիռի հարվածից։
Անտոն Գերասչենկոն ասել է, որ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ -իկայքում