Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները վախենո՞ւմ են ոստիկանների հետ մենակ մնալ

Հուլիս 17,2014 19:25

Այսօր՝ հուլիսի 17-ին, ՀՀ վարչական դատարանում կայացավ ՀՀ ոստիկանության հայցն՝ ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Հասմիկ Գրիգորյանի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Նշենք, որ Հասմիկ Գրիգորյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հանդես է եկել հակընդդեմ հայցով՝ իր վստահորդի իրավունքների պաշտպանության պահանջով, ոչ իրավաչափ պահանջել ոստիկանության գործողությունները:

Նիստի սկզբում կողմերը հանդես եկան բացման խոսքերով, որից հետո հարցեր հղեցին միմյանց:

Արտակ Զեյնալյանը Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ վարչական մարմինը չէր ներկայացրել այն ապացույցները, որ պիտի հաստատեին իրենց կողմից ապացուցման ենթակա փաստերը, մասնավորապես քաղվածք գրանցման գրքից, որտեղից կերևար, թե որքան ժամանակ է ազատազրկման մեջ գտնվել Հասմիկը, որը ապացույց կծառայի այն հարցում, թե ոստիկանները, որոնք բերման են ենթարկել Հասմիկին, օրինակա՞ն են գտնվել այնտեղ և օժտվա՞ծ են եղել կարգադրիչ լիազորություններով:

Հիշեցնենք, որ Հասմիկ Գրիգորյանի դեմ հայց է ներկայացվել սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, երբ ակտիվիստները ցանկացել են մասնակցել Երևանի ավագանու դռնբաց նիստին: Հասմիկին հենց այդ ժամանակ են բերման ենթարկել:

Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ խախտվել է խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Դատարանում ոստիկանության ներկայացուցիչների գործողություններին գնահատական տալով՝ Արտակ Զեյնալյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Ոստիկանները և ոստիկանության ներկայացուցիչները չեն գիտակցում իրավունքի էությունը, չեն հասկանում, որ տեղի է ունեցել միջամտություն: Մեկ տարի պայքարում ենք,  ոնց որ թե սկսել են հասկանալ,որ անձին ազատազրկումը ավարտելուց հետո պիտի առաջարկեն տեղափոխել այն վայրը, որտեղ իրենց խաղաղ հավաքն են իրականացրել: Դատարանում սկսում են պաշտպանվել, ասելով, իսկ ձեր վստահորդը պահանջե՞լ է, որ տեղափոխեն: Կարծես թե որ դիմեին, տեղափոխելու էին»: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ հիմա հարցնում են, բայց մարդիկ խուսափում են ոստիկանների հետ մենակ մնալուց. «Մարդիկ վախենում են ոստիկանների հետ միասին գտնվել, քանի որ յուրաքանչյուր րոպե հղի է վտանգով. առանց վկայի անձին կարող են նվաստացնել, արժանապատվությունը ոտնահարել»: Որպես նախադեպ՝ պարոն Զեյնալյանը հիշեցրեց, թե ոստիկաններն ինչպես էին ծեծել ակտիվիստին, որը ուշագնաց էր եղել, վերելակի մեջ նվաստացրել են: Դրա համար էլ մարդիկ ոստիկանների հետ չեն ուզում մենակ մնալ»:

Մեր դիտարկմանը՝ փաստորեն այս գործերը ոստիկանության համար կրթակա՞ն նշանակություն ունեն: Պարոն Զեյնալյանն արձագանքեց. «Իրավունքի վերաբերյալ որոշ պատկերացումներ են սկսում կազմել, բայց համառությունը շարունակում է մնալ գերակայող: Հիմա ոստիկանները մտածում են այնպես անեն, որ չբռնվեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Հասարակական կարգի պահպանման տեսակետից հաջողակ են այն երկրները,որտեղ ինֆորմացիայի բոլոր միջոցներով բարձրացնում են ոստիկանության հեղինակությունը/եղած թերություններով հանդերձ/,այլ ոչ թե ինչպես ՀՀ-ում է՝լրատվության,տափակ սերիալների,փողոցային բանբասանքների միջոցով ամեն ինչ անում ենք մեր ոստիկանությանը նսեմացնելու,,,բոբո,,ներկայացնելու:Բայց վաղը,մյուս օրը եթե որևէ մեկիս փողոցում վիրավորեն,բնակարանը թալանեն,վազելու ենք ոստիկանություն:Եթե ոստիկանության հեղինակությունը նսեմացնում ենք,նրանց տեղը գիտեք? ովքեր են զբաղեցնում՝թաղային հեղինակությունները:Իսկ նրանք ինչպես են ,,հարցեր,,լուծում՝բոլորս գիտենք:Թե? մենք այդպիսի հասարակարգ ենք ուզում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031