Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդումայում առաջարկում են վերադառնալ կայսերական դրոշին. Известия

Հուլիս 17,2014 19:05

Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության գերագույն խորհրդի անդամ Միխայիլ Դեգտյարևը դաշնության սահմանադրության մեջ «ՌԴ պետական դրոշի» օրենքի փոփոխության նախագիծ է պատրաստել, հայտնում է «Իզվեստիա»-ն:

Ըստ օրենքի փոփոխության, նախատեսվում է Ռուսաստանի ներկայիս սպիտակ-կապույտ-կարմիր եռագույնը փոխել կայսերական ժամանակաշրջանի դրոշներից մեկով՝ սև-դեղին-սպիտակով:

Դեգտյարևի կարծիքով Ղրիմի միակցումը, Մաքսային միության ստեղծումը և երկրում հայրենասիրական զգացումների աճը պետք է ուղեկցվեն ռուսական կայսրության հաղթական ժամանակաշրջանի դրոշով:

Օրենքի նախագծի բացատրական մասում պատգամավորը գրում է, որ երբ Ռուսաստանի կայսրության դրոշը սև-դեղին-սպիտակն էր (1858-1883թթ.) Ռուսաստանի տարածքը զգալիորեն մեծացել էր: Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ Ռուսաստանի կազմի մեջ մտան Արևելյան Պրուսիան, Ալյասկան, Կովկասը, Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, Միջին Ասիան և Ֆինլանդիան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031