Այսօր՝ հուլիսի 17-ին, lorinews.am կայքով տարածվեց մի հրապարակում, որում մասնավորապես նշվում էր, ու հուլիսի 16-ին՝ երեկոյան, Վանաձորի Հուշարձանի խաչմերուկում ԴԱՀԿ ծառայության համազգեստով մի խումբ անձիք դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր պատրաստակամությունն է հայտնում իրավաբանական անվճար աջակցություն չցուցաբերել ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված քաղաքացուն: Այն քաղաքացիները, ովքեր նույնպես տուժել են իրավապահ մարմինների կամ պետական այլ կառույցների ապօրինի գործողություններից կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ ք. Վանաձոր Տիգրան Մեծի 59 հասցեով, կամ զանգահարել 0322 4 22 68 հեռախոսահամարով, ինչպես նաև անվճար 08000 12 11 թեժ գծի հեռախոսահամարով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ