Այսօր մոսկովյան դատարանը որոշել է կալանավորել հայազգի խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին, ովձերբակալվել է հուլիսի 15-ին՝ փողերի լվացման և յուրացման կասկածանքով:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը համարել է, որ Հայրապետյանը, հանդիսանալով «Սոբեսեդնիկ» հրատարակչության ղեկավարներից մեկը, կարող է զանգվածային լրատվամիջոցների միջոցով ճնշում գործադրել նախաքննության վրա և վարկաբեկել օպերատիվ-քննչական խմբի գործողությունները:
Էլինա Չիլինգարյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում