Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին տեղ ու դադար չկա, ընթանում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը: Ներկա են Վ.Ավետիսյանի մարտական ընկերները, հարազատները, «Նախախորհրդարանի» անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ միասին:
Դատավոր Լեւոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ դատաքննության փուլն ավարտվել է, եւ Վոլոդյա Ավետիսյանին տվեց վերջին խոսքի իրավունք:
Կարդացեք նաև
Վոլոդյա Ավետիսյանին դատարանում ներկաները ողջունեցին «հերոս», «ազատություն» վանկարկումներով:
Իր վերջին խոսքում Վոլոդյա Ավետիսյանը խոսեց Հայաստանի իրավիճակից, կորցրած հողերից՝ ծովից ծով Հայաստանից սկսած իր մանկության օրրան Նախիջեւանով վերջացրած:
Մանրամասները` տեսանյութում:
Վոլոդյա Ավետիսյանի վերջին խոսքից հետո դատարանը գնաց խորհրդակցության: Մինչեւ ժամը 18.00-ն վճիռը կհրապարակվի:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ