Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիա»-ն սկսել է աշխատավարձի պարտքերը մարել

Հուլիս 17,2014 17:21

Aravot.am-ի տեղեկություններով «Արմավիա» ընկերությունը, որը փակվելու պատճառով աշխատակիցներին աշխատավարձի միլիոնների պարտք էր մնացել, երկու օր է սկսել է մարել պարտքերը: Աշխատավարձի գումարները մաս-մաս նստում են նախկին աշխատակիցների հաշվեհամարներին:

Նշենք, որ «Արմավիան» աշխատակիցներին պարտք էր մի քանի ամսվա աշխատավարձ` գումարած թռիչքների հավելավճարները: Ընդ որում, յուրաքանչյուրի աշխատավարձն ու թռիչքների հավելավճարները միասին ամսական կազմում էին 2,500-3,500 դոլար:
Այս ավիաընկերությունում երկար տարիներ բորտուղեկցորդուհի աշխատած Հասմիկ Ղեւոնդյանը, մեզ հետ զրույցում հաստատեց լուրը` հայտնելով, որ վերջնահաշվարկը ստացել է: Մեկ այլ աշխատակից էլ ասաց, որ պարտքից ընդամենը 300 հազար դրամն են վճարել, մինչդեռ ընկերությունը վճարած գումարի դեռ եռակի, քառակին էլ պարտք է, որը «Արմավիա»-ից խոստացել են մնացած գումարն էլ փուլ առ փուլ վճարել:

«Արմավիա»-ի օդաչուներից շատերն արդեն Հայաստանից հեռացել են, եւ աշխատանքի հրավիրվել արտասահմանյան ավիաընկերություններում, իսկ ոմանք էլ՝ աշխատանքի անցել «Էյր Արմենիա» ավիաընկերությունում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031