Մետրոյի Սլավյանսկի բուլվար կայանի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 23-ամյա Աննա Բուլղադարյանին վերակենդանացման բաժանմունքից այսօր տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո խոսնակ Էդուարդ Ջամբազյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շարունակում են հետևել Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հայազգի երկու երիտասարդների՝ 20-ամյա Մերիի և 23-ամյա Աննայի առողջական վիճակին:
«Ներկայումս Քոչարյան Մերիի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է որպես ծայրահեղ ծանր, բայց երեկ կայացած ողնաշարի վիրահատությունից հետո նկատվում է կայունություն: Բուլղադարյան Աննան այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է օրթոպեդիկ բաժին, դա հուսադրող է: Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության», – ասաց Ջամբազյանը:
Ազա Բաբայան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում