Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակային նիստ՝ մասնավոր պահնորդական ընկերություններին լիցենզիա տալու համար

Հուլիս 17,2014 17:13

Ոստիկանության աշխատանքային հանձնաժողովը, որն ստեղծվել էր մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու համար, այսօր առաջին անգամ հրավիրել էր աշխատանքային նիստ՝ լրատվամիջոցների մասնակցությամբ:

Հանձնաժողովի նախագահ պարոն Հովհաննիսյանին հանձնաժողովի քարտուղարը տեղեկացրեց, որ առկա են երեք հայտեր՝ «Սիս Սիքյուռ», «Ալֆա-Դելտա» եւ «Արմ Մոբիլ» ընկերություններից, որոնց ներկայացուցիչներին բացատրվեցին իրենց իրավունքները:
Ըստ այդ իրավունքների, նրանք հանձնաժողովին հայտ ներկայացնելու հետ կապված կարող են տալ հարցեր, անել միջնորդություններ:

Հանձնաժողովի քարտուղար պարոն Ալոյանը տեղեկացրեց, որ երկու տարի առաջ Ազգային ժողովն ընդունել էր լիցենզավորման մասին օրենքը, ապա՝ պահնորդական գործունեության մասին օրենքը, կատարվել էին նաեւ լրացումներ:

vost_5

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի մեկից:

Լիցենզավորման հետ կապված կան ոստիկանապետի հրամանները, որոնք վերաբերում էին պահնորդների եւ թիկնապահների գործունեության կարգին, որակավորման պահանջներին, հատուկ միջոցների մարտավարության գործարկման կարգին:

vost_3 vost_2 vost_1
Aravot.am-ի հարցին, թե պարտադի՞ր է, արդյոք, ոստիկանության նախկին աշխատակից լինելու հանգամանքը, լիցենզավորման հանձնաժողովի նախագահն ասաց, որ դա պարտադիր չէ:Հաջորդ հարցին, թե մասնավոր ընկերությունը տվյալների բազայում ներառո՞ւմ է հնարավոր պահնորդի նախկինում դատված լինելու հանգամանքը, վստահեցվեց, որ հանձնաժողովի անդամները, որոնք բարձրաստիճան ոստիկանության աշխատակիցներ են, հենց այդ նպատակով են հանձնաժողովում ընդգրկվել, նրանք վերահսկելու են գործընթացը:

Հայտերի հաստատման հարցը որոշվում է դռնփակ կարգով, եւ հարցին, թե կա՞ որոշակի ժամանակ, ասվեց, որ այն տեւում է կես ժամ, հատուկ ժամանակ չի նախատեսված:
Միայն մի հայտատու կազմակերպության՝«Արմ Մոբիլի» աշխատակիցներից մեկի հաշվառման հետ կապված ծագել էր խնդիր.հայտատուն վստահեցրեց, որ երեք օրվա ընթացքում իրենց ապագա աշխատակցի հաշվառման հարցը կլուծվի:

Մեր հարցին, թե կա՞ն կանայք հայտատու կազմակերպություններում, պարզվեց, որ կանայք էլ անտարբեր չեն եւ ընկերությունները դեմ չեն լինի, քանի որ չկա սահմանափակում այդ հարցում էլ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031