Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աֆրոամերիկացիների ֆիլմերը Հայաստանում են

Հուլիս 17,2014 17:06

Կինոգետ, կինոքննադատ Ռիչարդ Պենյան այսօր «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում «Նաիրի» կինոթատրոնում անցկացրեց վարպետության դաս՝ «Աֆրոամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը» թեմայով: Անդրադառնալով թեմային՝ Պենյան նշեց. «Աֆրոամերիկյան ֆիլմերն իրենց առանձնահատուկ տեղն ունեն ամերիկյան ֆիլմարտադրության մեջ, և դրանք հասկանալու համար պետք է բավականին լավ ծանոթ լինել համաշխարհային պատմությանը. տեղյակ լինել համաշխարհային պատերազմներից, հասկանալ Ամերիկայի քաղաքականությունն ու մոտավոր պատկերացնել քսաներորդ դարասկիզբը:

Աֆրոամերիկացիների առաջին ֆիլմերում ցուցադրվում է պայքարը «սպիտակ» մարդկանց հետ, որոնք ամեն կերպ փորձում էին ճնշել ու ստրկացնել «սևերին»: Պետք է նշել նաև, որ աֆրոամերիկյան ֆիլմերում կրոնական թեման տասը տոկոսով ավելի շատ է արծարծվում, քան հենց նույն Հոլիվուդում»:

Ռիչարդ Պենյան հյուրերին ներկայացրեց մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնք պատմում էին աֆրոամերիկացիների կյանքի, պայքարի ու խնդիրների մասին: Ընթացքում կինոգետը նաև ներկայացնում էր ֆիլմի ռեժիսորների կենսագրությունը՝ աֆրոամերիկյան ֆիլմարտադրությունը բաժանելով որոշակի փուլերի:

Հանդիսատեսը Ռիչարդ Պենյայի հետ միասին դիտեց նաև 1941 թվականին նկարահանված «Հիսուսի արյունը» («The blood of Jesus») աֆրոամերիկյան երկարամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորը Սփենսեր Վիլյամսն է:

Դիտումից հետո հյուրերը կինոգետի հետ քննարկեցին ֆիլմը, որից հետո Պենյան պատասխանեց հանդիսատեսի հարցերին:

«The blood of Jesus» ֆիլմը՝

Ռիչարդ Պենյայի դասախոսություններից մեկը՝ ամերիկյան ֆիլմարտադրության մասին՝

Սյունե ՍԵՎԱԴԱ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031