Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել ՕԵԿ նախաձեռնությանը

Հուլիս 17,2014 16:32

Այսօր տեղի է ունեցել «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բալոյանը: Քաղաքական խորհրդում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներ:

Քաղաքական խորհուրդը քննարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ:

Քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ և այն ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում գնահատել անընդունելի: Հաշվի առնելով այդ հանգամանքը` «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել և որոշում է կայացրել սատարել « Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությանը` էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագները, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ի որոշումը Վարչական դատարանում վիճարկելու գործընթացին:

Քաղաքական խորհուրդը նաև որոշել է հուլիսի 18-ին ժամը 18:30-ին միանալ Ազատության հրապարակում ՕԵԿ հրավիրած հանրահավաքին ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը:
«Արդարություն» կուսակցության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031