Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի, ադրբեջանցի դիվերսանտները կպատժվեն ԼՂՀ օրենքներով (Տեսանյութ)

Հուլիս 17,2014 16:02

Լրագրողների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Կենտրոնական հավաքակայանում անդրադարձավ Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողություններին ու սպանված 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանին:

«Նախնական վարկածը բերում է նրան, որ վերջին ձերբակալված դիվերսիոն խմբի անդամն է իրականացրել այդ սպանությունը, բնականաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմիններն իրենց վարույթում ունեն քրեական գործ, որի ընթացքում կպարզվի ամեն ինչ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ ճի՞շտ է, որ առանձնակի դաժանությամբ են սպանել պատանուն, դրա համար էլ փակ դագաղով են հուղարկավորել, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Այդ մասին պետք է հարցնել իրավապահ մարմիններին»:

Նա հավելեց, թե ադրբեջանցիները կփորձեն ռազմագերու կարգավիճակ տալ դիվերսիոն խմբի անդամներին, բայց ԼՂՀ եւ Հայաստանի տեսակետը այլ է. «Նրանք վարձկան հանցագործներ են, հանցագործները պետք է պատժվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, իհարկե հաշվի առնելով միջազգային հանրության բոլոր նորմերը, իրենք կարող են փաստաբաններ ընտրել: Այն հանցագործները, որոնք անօրեն թափանցել են Լեռնային Ղարաբաղի տարածք, անօրեն սպանություններ են կատարել, վիրավորել մի կնոջ, պետք պատասխան տան հենց այդ երկրի օրենքներով»: Նախարարն ասաց, Քարվաճառում լեռնանտառային պայմանները հնարավորություն են տալիս ներթափանցելու, իսկ Վարդենիս հասել են, թե ոչ ադրբեջանցի դիվերսանտները, կպարզի քրեական գործի ընթացքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031