Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԱՆ-ը և գլխավոր դատախազությունը Միրկադիրովի գործի հետ կապված իրենց կասկածներն են հրապարակել. Contact

Հուլիս 17,2014 16:00

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը և գլխավոր դատախազությունը Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով կալանավորված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի առնչությամբ հայտարարություն են տարածել: «Կոնտակտ»-ը գրում է, որ գրությունը գլխավոր դատախազության կայքում է հայտնվել հուլիսի 17-ին, սակայն, նախօրեին մի շարք իշխանամետ լրատվամիջոցներ արդեն տարածել էին այն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ գոյություն ունեն «հիմնավոր կասկածներ այն մասին, որ Ռաուֆ Միրկադիրովը համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ հայրենիքը դավաճանելու նպատակով», ինչի համար ձերբակալվել է ապրիլի 19-ին:

Այդ կասկածները նրանց համար սկսվում են, երբ Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնց անունները չի նշվում, Վրաստանում «Սամվել» անունով ներկայացած անձից երկու հատ սկավառակ են ստանում: Նայելով այդ սկավառակները՝ նրանք հասկանում են, որ այնտեղ պատկերվածն առնչվում է Ադրբեջանի շահերի և ազգային անվտանգության հետ: Այդ պատճառով սկավառակները փոստով ուղարկում են Ադրբեջանի գլխավոր դատախազություն:

«Սկավառակներում նկարահանված է թբիլիսյան մի ռեստորան, 2009թ. փետրվարի 2-ին: Տեսանյութի մեջ մոնտաժային ոչ մի միջամտություն չկա, և այնտեղ երևում է, որ Ռաուֆ Միրկադիրովը զրուցում է Լաուրա Բաղդասարյանի և Արայիկ Շիրվանյանի հետ ու նրանցից գումար ստանում և ստորագրում դրա համար»:

Միրկադիրովը 2008թ. համագործակցում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի հետ, որի ղեկավարն է Լաուրա Բաղդասարյանը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ «Ռեգիոն»-ին դարձրել են Հայաստանի հատուկ ծառայություններին կից մարմին, որը «փորձում է համագործակցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հայտնի ներկայացուցիչների և ադրբեջանական ԶԼՄ-ների հետ»: Լաուրա Բաղդասարյանն արդեն հերքել է Ադրբեջանի գլխավոր դատախազության և ԱԱՆ մեղադրանքներն՝ այն անվանելով անհեթեթություն:

Դատախազությունը Միրկադիրովին նաև մեղադրում է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ միջազգային համաժողովի ժամանակ «փակ հանդիպում է ունեցել Հայաստանի Ազգային անվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ»: «Այդ հանդիպումից հետո,- ասվում է հաղորդագրության մեջ,- «Միրկադիրովը Լաուրա Բաղդասարյանին ուղղված էլեկտրոնային նամակում գրում է, որ համաձայն է Դավիթ Շահնազարյանի տեսակետի հետ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»:

Այնուհետև, պնդում են Ադրբեջանի դատախազությունից, որ «Միրկադիրովը պետական գաղտնի նյութեր է ուղարկել՝ սոցիալ-քաղաքական վիճակի, ռազմատեխնիկական ներուժի, զորամասերի, ռազմական օդակայանների, էներգետիկայի և այլ ռազմավարական տարածքների մասին: Բացի այդ, Միրկադիրովը Զիխսկի մայրուղու լուսանկարներ և գծագրեր է ուղարկել, որն, իբրև թե, Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ժամանակ պետք է օգտագործվի ԱՄՆ-ի օդային ուժերի համար որպես թռիչքուղի, և որ Ադրբեջանի իշխանություններն այդ գործողությունն իրականացնելու համար տվել են իրենց համաձայնությունը: Այդ տվյալները Հայաստանի հատուկ ծառայությունը օգտագործել է իրանա-ադրբեջանական հարաբերություններին հարված հասցնելու համար», – պնդում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից և ԱԱՆ-ից:

«Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը 2010թ. ապրում էր Անկարայում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Միրկադիրովն ապրում էր Թուրքիայում, քանի որ վախենում էր, որ կբացահայտվի իր լրտեսության գործունեությունը, իսկ երբ Թուրքիայի իշխանությունները լուծարել էին նրա հավատարմագրերը, նա խնդրել է Դավիթ Շահնազարյանին, որ օգնի իր ընտանիքին»,- ասված հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031