Հաշմանդամ եւ արդեն թոշակառու օդաչուներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում. նրանք պահանջում են վերականգնել հաշմանդամության համար վճարվող փոխհատուցումները:
Մինչեւ 2006 թվականը հաշմանդամ օդաչուներն ու ավիացիոն այլ մասնագետները, որոնք աշխատանքային գործունեության ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասացին բողոքի ակցիայի մասնակիցները, կառավարությունը նրանց գումարային փոխհատուցում էր տրամադրում. հետո կառավարության որոշումով այն վերացվեց:
120 հաշմանդամից հիմա ողջ է ընդամենը 65-ը, եւ մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասացին, որ մինչեւ վերջին մարդն էլ ու մինչեւ վերջին օրն էլ պայքարելու են, որպեսզի այդ փոխհատուցումը վերականգնվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ