Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը լռեց-լռեց, հետո իրեն թվաց, թե իր պահանջարկը կա, վերադարձավ, բանից պարզվեց` այդքան էլ չկար» (Տեսանյութ)

Հուլիս 17,2014 15:54

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն այսօր «Իրատես de facto» մամուլի ակումբում խոսելով աշնանը արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումներից, կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտը աշնանը կրկին կակտիվանա. «Քաղաքական ուժերը պետք է փորձեն միավորվել քաղաքացիական հասարակության հետ եւ ստեղծեն ավելի առողջ ընդդիմություն»:

Պրն Ալեքսանյանը ընդդիմության ակտիվությունը դրական երեւույթ է համարում, քանի որ, նրա կարծիքով, իշխանության համար պետք է ընդդիմություն` զգոն լինելու եւ սխալները ուղղելու համար:

Պրն Ալեքսանյանը մտահոգված է, որ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հարցում օբյեկտիվ գնահատականներ չեն տրվում. «Այսօր ընդդիմությունը քննադատում է, թե ունենք կաշառակեր իշխանավորներ, բայց եթե ընդդիմության համակիրներից մեկը շատ գումար ունի` դառնում է բարերար, իսկ եթե նույն մարդը սատարում է իշխանությանը` համարում են թալանչի»: Պրն Ալեքսանյանի խոսքով այդպես չպետք է լինի:

Ընդդիմությանը գնահատականներ տալուց հետո, Aravot.am-ի խնդրանքով, պրն Ալեքսանյանը մեկնաբանեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի տված վերջին հարցազրույցը եւ դրանում նշված կետերը` արդյոք քաղաքականություն վերադառնալու քայլ էր դա եւ արդյոք հնարավոր է՞, որ նա դառնա ընդդիմության ներկայացուցիչ:

Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով` քաղաքականություն միանգամից չեն որոշում ու վերադառնում. «Եթե քաղաքական դաշտը ընդունեց Ռոբերտ Քոչարյանին եւ այս ամբողջի մեջ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ այսօր իր պահանջարկը կա հասարակության մեջ, ինչու՞ չվերադառնա: Իսկ եթե տեսնի, որ պահանջ չկա `չի վերադառնա»:

Պրն Ալեքսանյանը օրինակ բերեց, ասելով՝ որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ կապված նման փորձ կա. « Լեւոն Տեր-Պետրոսյանը լռեց-լռեց, հետո իրեն թվաց, թե իր պահանջարկը կա, վերադարձավ, բանից պարզվեց` այդքան էլ չկար»:
Նրա կարծիքով` քաղաքական տեխնոլոգիաները այնպիսին չէին եւ 1990-ական թվականները չէին, որ մարդիկ հեղափոխական տրամադրություն ունենային:

Մանրամասն` տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031