Հուլիսի 16-ին Մոսկվայում ձերբակալվել է հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը, ինչի առիթով հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): «Միակ պետությունն աշխարհում, որը հիմքեր ուներ դժգոհ լինելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից, հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետությունը, որի ղեկավարությունը մշտապես մեծ խանդով է վերաբերում հայկական պետությունների հաջողություններին»,-ասել էր Կոմանդոսը:
Հարցին՝ արցախցի բարերարի ձերբակալման մեջ ադրբեջանական «հետք» չի՞ տեսնում, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդամենը ասաց. «Լեւոն Հայրապետյանը հայ ժողովրդի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժանի զավակն է եւ մեծ ներդրում է ունեցել պայքարում եւ հետպատերազմական տարիներին Արցախի վերականգնման, տնտեսական կենցաղային հնարավորությունների ստեղծման ուղղությամբ, թե ինչ պատճառով է ձերբակալվել, ճիշտն ասած, տեղյակ չեմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ