Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «Ռուսաստանը չի կարող չուզենալ, որ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ» (Տեսանյութ)

Հուլիս 17,2014 15:27

«Եվրասիական տնտեսական միության անդամակցության ուշացումը պայմանավորված են տեխնիկական կանոնակարգերի մշակման պատճառներով, մշակվում են փաստաթղթեր, Ղազախստանի եւ Բելառուսի շահերն են շոշափվում, կան հարցեր Ադրբեջանի հետ կապված»,- այս տեսակետը այսօր «Իրատես de facto» մամուլի ակումբում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցության գործընթացը:

Aravot.am-ի հարցին, արդյոք չե՞ն լինի խոչընդոտներ անդամակցության ճանապարհին եւ արդյոք անդամակցությունը կնպաստի տնտեսության զարգացմանը, քանի որ վերջերս հնչել են նաեւ բացասական կարծիքներ, պրն Ալեքսանյանը վստահությամբ ասաց, որ Հայաստանին անհրաժեշտ է անդամակցել այդ կառույցին եւ Ռուսաստանի կողմից շահագրգռվածություն կա, որ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ:

Պրն Ալեքսանյանի խոսքով` Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո մեր տնտեսության վրա դրական ազդեցությունը նկատելի կլինի. «Դրա փաստը Սովետական Միությունն է, որտեղ շուկա կար: Ռուսաստանում կա մեծ շուկա, հայերը նույնպես շատ են Ռուսաստանում: Արդյունաբերության, ռազմարդյունաբերության զարգացման վրա նույնպես մեծ ազդեցություն կունենա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պրն Ալեքսանյանի կարծիքով՝ սկզբնական շրջանում չի բացառվում, որ կապերի եւ դինամիկայի խախտման դեպքում որոշակի դժվարություններ լինեն. «Հին կապերը թողնելով եւ նոր կապեր ստեղծելով, ինչ-որ դժվարություններ կլինեն»: Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով ` խոչընդոտները կարող են լինել Եվրոպայի հետ, նաեւ տեխնիկական խնդիրներ եւ ճանապարհների հետ կապված խնդիրներ կարող են լինել:

Պրն Ալեքսանյանի համոզմամբ` Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանը անպայման կառույցի անդամ կդառնա, քանի որ Հայաստանն արդեն քայլը արել է. «Ռուսաստանը չի կարող չուզենալ, քանի որ այս տարածքում իր ամրապնդման հիմնական հենակետը լինելու է Հայաստանը»:


Պրն Ալեքսանյանը բնական է համարում այն, որ Ռուսաստանը ցանկություն ունի, որ Ադրբեջանը նույնպես դառնա կառուցի անդամ: «Սակայն Ադրբեջանը ինքնուրույն քաղաքականություն է վարում եւ, եթե Ադրբեջանը այսօր Ռուսաստանի հետ դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ` ինչպես մեր դեպքում, կկոշտացնի իր նկատմամբ Եվրոպան»:

Պրն Ալեքսանյանը մտավախություն հայտնեց, որ եթե անգամ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, ապա կարող է Արցախի հիմնախնդիրը նորից բարձրանա, սակայն, նաեւ վստահ է, որ իշխանությունները Արցախի հիմնախնդրի դեպքում զիջումների չեն գնա:

Բանախոսը անդամակցության ստորագրման ժամանակի վրա մեծ ուշադրություն չի դարձնում. «Ավելի լավ է ուշ լինի, բայց հիմնավոր լինի: Բացառում եմ, որ կարող է այն չստորագրվի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031