Մի խումբ մեքենաներ «Դուրս մեր գրպանից» տարբերանշաններով եւ դրոշներով Նոր Նորքի վեցերորդ զանգվածից շարժվեցին դեպի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջան, իսկ այժմ շարժվում են դեպի Մալաթիա -Սեբաստիա թաղամաս: Ի դեպ, ավտոերթը ուղեկցում են ոստիկանության քարշակը եւ անձնական մեքենայով ոստիկանները:
Նախաձեռնության մասնակիցները կոչ են անում վարորդներին չմուծել տուգանքները եւ միանալ իրենց նախաձեռնությանը: Ավտոերթի ճանապարհին հանդիպող վարորդներն էլ հետաքրքրություն են հայտնում՝ արդյոք կարո՞ղ են չվճարել տուգանքը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը մինչ այդ նշել էր, որ այս ավտոերթը բացառիկ է լինելու, քանի որ այն ընդգրկելու է Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջանները՝ բացի Կենտրոնից:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ