ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելեց Կենտրոնական հավաքակայան, զրուցեց նորակոչիկների, նրանց ծնողների, բուժանձնակազմի հետ, մասնակցեց վիճակահանությանը:
Նորակոչիկներից մեկը նախարարին ասաց, որ հրաժարվում է պատվաստումներից, քանի որ ալերգիայի հանդեպ հակում ունի, բժշկուհին տեղեկացրեց, որ մի նորակոչիկ էլ շոգի պատճառով ուշաթափություն է ունեցել: Պաշտպանության նախարարը հրահանգեց ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել:
Կարդացեք նաև
Երբ նա մասնակցում էր վիճակահանությանը, վարդենիսցի մի ծնող՝ Թելման Հարությունյանը, խնդրեց, որ իր երրորդ որդին` Արա Հարությունյանը եւս ծառայի Ղարաբաղում, որտեղ ծառայությունն է անցկացնում նրա մյուս եղբայրը: Սեյրան Օհանյանը հրահանգեց, որ ընդառաջեն ծնողին: Մեկ այլ ծնող էլ խնդրեց, որ ուշադրություն դարձվի ծնողազուրկ երեխաներին, որպեսզի նրանք կարողանան օգտվել արտոնություններից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ուշաթափվողների փոխարեն լավ սնված իրավաբանական պապայաֆակուլտետի տղերքին տարեք, որ չուշաթափվեն:Հակառակն եք անում, որովհետև այսօր աշխարհում արդարադատության օրն է, տոն, իսկ դուք չունեք այդ տոնը և չգիտեք ինչ է դա:Դուք հայ եք: