Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանական համակարգը խնդիրներ է ստեղծում Արևմուտքի համար. Շվեդիայի ԱԳՆ. Contact

Հուլիս 17,2014 14:11

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը՝ անդրադառնալով ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին, հայտնել է, որ այն լուրջ խնդիրների առջև է կանգնած, փոխանցում է «Կոնտակտ»-ը:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի նիստերի ժամանակ՝ Բիլդը նշել է, որ մինչդեռ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ակտիվորեն առաջ են շարժվում, Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը, սակայն, ըստ նրա, Երևանն առանձնապես ընտրության հնարավորություն չուներ. «Կանչեցին Մոսկվա ու ընտրության առջև կանգնեցրին: Նրանց ստիպեցին [ՄՄ մտնել]», – ասել է Բիլդտը:

Ադրբեջանի մասով նախարարն ասել է, որ այդ երկիրն իր իշխանական համակարգով խնդիրներ է ստեղծում Եվրոպայի համար. «Ադրբեջանն առանձին պատմություն է: Նրանք նստած են նավթի վրա և զարգացնում են ավտորիտար քաղաքականությունը, ինչը մեզ համար խնդիրներ է ստեղծում»:

Ինչ վերաբերում է Բելառուսին, Բիլդտի համար այդ հարցն անորոշ է: Ըստ նրա, թեև Բելառուսը խիստ կախված է ռուսական էներգակիրներից, սակայն բելառուսները շատ բացասական են վերաբերվում Ռուսաստանի վարած քաղաքականությանը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031