Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետարանը վերջին տեղում է

Հուլիս 17,2014 14:00

Սյունիքի մարզպետարանի կայքը ինֆորմացիայի մատչելիության առումով վերջին տեղում է: Այդպիսի գնահատական են տվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետները՝ կազմելով պետական մարմինների պաշտոնական կայքերի վարկանիշային աղյուսակը:

Այսօր «Հայացք» ակումբում, այս մասին, հրավիրած ասուլիսում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ առաջին տեղում Արագածոտնի մարզպետարանն է: Ըստ աղյուսակի, երկրորդ տեղում է Արմավիրի, երրորդ տեղում՝ Լոռու մարզպետարանը:
Սյունիքի մարզպետարանից հետո տեղեկատվությունը մատչելի չէ Շիրակի եւ Տավուշի մարզպետարանների կայքերում:

Իրավաբան Օլգա Սաֆարյանը նշեց, որ այս կամ այն պետական մարմինը շատ դեպքերում ներգրավված է տարբեր դատական վեճերի մեջ. «Երբ մենք ցանկանանք ստանալ տեղեկություններ՝ չենք ստանա, չգիտենք՝ ունի՞ դատական վեճեր, չունի: Եթե որոշ վճիռներ էլ տեղադրված լինեն, չգիտենք՝ այդ գործը հիմա ինչ փուլում է՝ մտե՞լ է օրինական ուժի մեջ, բողոքարկվո՞ւմ է, Վերաքննիչո՞ւմ է, թե՞ չէ»:

Պետական մարմինների կայքերի հետ կապված կառավարության որոշում կա, թե ինչպիսի տեսք պետք է ունենա պետական մարմնի կայքը եւ ինչ բովանդակություն: Այդ որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից: Պետք է պետական մարմիններն իրենց կայքերը համապատասխանեցնեն այդ որոշմանը:

ԽԱՊԿ պետական մարմիններին տրամադրելու է կոդ, որով կարող են մտնել իրենց կայք եւ տեղեկանալ վարկանիշային աղյուսակում իրենց գրաված տեղի, թերությունների, խնդիրների մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031