Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք վճարում տուգանքները». Մեկնարկեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը

Հուլիս 17,2014 13:19

Քիչ առաջ մեկնարկեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության վեցերորդ իրազեկման ավտոերթը: Ավտոերթը Նոր Նորքի վեցերորդ զանգվածից շարժվելու է դեպի Քանաքեռ-Զեյթուն թաղամաս, որտեղից էլ Կոմիտասի պողոտայով, Կիեւյան փողոցով շարժվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղից էլ գնալու են Շենգավիթ համայնք, իրազեկման երթն ավարտվելու է Էրեբունի վարչական շրջանում: Ավտոերթն ունի «Չենք վճարում տուգանքները» կարգախոսը:

avtoert_1

avtoert_4 avtoert_3
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս երթով նախաձեռնությունը ցանկանում է իրազեկել վարորդներին, որ տուգանքները հնարավոր է բողոքարկել դատարանում: Նրա կարծիքով՝ վարորդները, ստանալով տուգանքի մասին ակտը, համարում են, որ դա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, սակայն փորձը ցույցը տալիս է, որ դա այդպես չէ.
«Փորձը ցույց է տալիս, որ տասից ութ բողոքարկումները վարորդին ազատում են տուգանվելու պարտավորվածությունից, որովհետեւ տուգանքները մեծ մասով գալիս են անօրինական, ծուղակային վիճակներում: Վարորդները տեղյակ չեն, որ իրենք կարող են պաշտպանվել»:

Ավտոերթին մասնակցող մեքենաները դրոշներով շարժվեցին դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ կոչ անելով վարորդներին միանալ իրենց նախաձեռնությանը եւ չվճարել տուգանքները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031