Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ձերբակալել ամենահարուստ հայ գործարարներից մեկին. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 17,2014 12:39

Լեւոն Հայրապետյանի ձերբակալման կապակցությամբ երեկ արդեն մի շարք վարկածներ էին շրջանառվում։ Վարկածներից մեկի համաձայն, Լ. Հայրապետյանի ձերբակալությունը ադրբեջանական շրջանակների կողմից է հրահրված, քանի որ Ադրբեջանին զայրացնում էր Հայրապետյանի գործունեությունը Արցախում, ինչպես նաեւ ԼՂՀ-ի ճանաչման ուղղությամբ նրա լոբբիստական աշխատանքը։

Կա սակայն մեկ այլ վարկած, որ սա հենց Հայաստանի իշխանությունների պատվերն է, քանի որ վերջին երկու տարում Լ. Հայրապետյանը հանդես էր գալիս իշխանությունների վարած քաղաքականության խիստ քննադատությամբ։ Մասնավորապես, 2012թ. դեկտեմբերին Լ. Հայրապետյանը հայտարարել էր. «Դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով։ Եթե ստիպել օլիգարխներին եւ նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար։ Պետք է սկսել դրանից»,- նշել էր նա՝ ավելացնելով, որ չի կարող հասկանալ բիզնեսմենների անկշտությունը, ինչը ստիպում է նրանց մտնել քաղաքականության մեջ՝ ավելի շատ փող վաստակելու համար։ «Երբ նայում ես Հայաստանին դրսից՝ սփյուռքահայի հայացքով, մազերդ բիզ-բիզ են կանգնում»։

Ավելին, նախորդ տարի, Լեւոն Հայրապետյանը նաեւ բացեիբաց խոսում էր Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում։ Ըստ այլ տեղեկությունների, Հայրապետյանը մտադիր էր ստեղծել եւ ֆինանսավորել «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն» միջազգային կազմակերպությունը, որը պետք է իշխանությունների դեմ գործունեություն ծավալեր։

Levon Ayrapetyan-Aznavur

Եվ վերջապես, կա եւս մեկ վարկած, որ առաջիկայում Ղարաբաղի շուրջ հնարավոր են այնպիսի զարգացումներ, որի հետ կապված վարձ է արվում մեկուսացնել Արցախում առավել ազդեցություն ունեցող գործիչներին՝ հնարավոր հակազդեցությունը բացառելու համար։ Բոլոր դեպքերում, մոտ ապագայում, թերեւս պարզ կդառնան հայ գործարարի ձերբակալման իրական շարժառիթները։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Լուսանկարները՝ www.yerkramas.org-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Իշխանությունների դեմ քայլեր ուներ ձեռնարկելու, բայց նրանց խոսքով է*ր գործում:ՈՒզում եք հավատացնել, որ սերժից անկախ է, այո*:Ոչ:Չհամոզեցիք:Ավելին դեռ հետո:Ինչ հուզիչ է, մարդը ,,մտածել,, է հայության մասին և սերժի հետ հայրենասեր է :

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031