Կառավարության շենքի մոտ այս պահին հանրապետության տարբեր մարզերից հավաքված գյուղացիները բողոքի ակցիա են անում եւ սպասում են գյուղատնտեսության նախարարին ու վարչապետին, որպեսզի ներկայացնեն իրենց խնդիրները: Գյուղացիները դժգոհում են, որ 2011թ. նախարարության տրամադրած սոխի սերմացուն բերք չի տվել, իսկ նախարարությունը սերմացուի գումարն է պահանջում: Նախարարությունը դատի է տվել գյուղացիներին եւ պահանջում է սերմացուի գումարը:
Այս մասին եւ կառավարության շենքի մոտ ցույցի մանրամասները՝ ավելի ուշ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ