Ինչո՞ւ պետք է Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված լինեին Լեւոն Հայրապետյանի կալանավորման մեջ։ Որքան էլ անհավանական թվա, բայց դա կարող է անմիջական կապ ունենալ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ներկա փուլի հետ։ Հայրապետյանը մեկն էր այն մարդկանցից, ով միլիոնավոր դոլարներ էր ներդնում Արցախի տնտեսության մեջ։ Նա ամեն կերպ խրախուսում էր արցախցիներին՝ կապված մնալ իրենց հայրենիքի հետ՝ կազմակերպելով մասսայական հարսանիքներ և օգնություն նորաստեղծ ընտանիքներին, նա ստեղծում էր աշխատատեղեր և Արցախը գրավիչ դարձնում զբոսաշրջիկների համար՝ կառուցելով ճանապարհներ, ժամանակակից հյուրանոցներ և վերանորոգելով պատմամշակութային հուշարձաններ, թեև՝ ոչ միշտ հաջող։
Հայրապետյանը մտածում էր Արցախի պաշտպանության մասին և այդ նպատակով կառուցում էր մեր տարածաշրջանում նմանը չունեցող Սուվորովյան-Մադաթովյան ռազմական ուսումնարանը, որը պետք է դառնար հայկական բանակի սպայական կազմի դարբնոցը։
Հիմա Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները կալանավորել են նրան ու մեղադրում են վարձու մարդասպանների խմբավորման հետ ունեցած կապի մեջ։ Չդիտարկել սա՝ որպես Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլ, ուղղակի չի կարելի։
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում