, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Լեւոն Հայրապետյանի՝ հայրենի Վանք գյուղի գյուղապետ Անդրեյ Սարգսյանի հետ։ Ինչպես ասաց գյուղապետը, Լեւոն Հայրապետյանը հուլիսի 13- ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է եղել. «Իր կոմբինատի հարցերով էր եկել ու երեք օր առաջ գնացել է։ Ես իրեն անձամբ չեմ տեսել, քանի որ ճանապարհի վերանորոգման հարցով եմ զբաղված եղել, բայց միշտ, որ տեսել եմ, նորմալ տրամադրություն է ունեցել։ Մենք շատ զարմացած ենք, չգիտենք՝ ինչ է կատարվել»,- ասաց գյուղապետը։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարարի մտերիմ հարազատներից Վահան Գուրգենյանն էլ պատմեց, որ Լեւոն Հայրապետյանը հուլիսի 9-ից գտնվել է Վանք գյուղում։ «Նա շատ լավ տրամադրություն է ունեցել։ Վանք գյուղում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, երկար զրուցել են։ Իսկ հուլիսի 13-ին Լեւոն Հայրապետյանն իր ուղղաթիռով Վանք գյուղից, որի մեջ են եղել իմ դուստրը՝ Տաթեւիկ Գուրգենյանը, Վահան Շիրխանյանը, գործարարի եղբոր տղան, գնացել են Երեւան, որպեսզի այնտեղից գնան Մոսկվա։ Վստահեցնում եմ ձեզ, գործարարը ոչ մի Մոնակո էլ չի գնացել, նա Հայաստանից հուլիսի 14-ին թռիչքով մեկնել է Մոսկվա։ Աղջիկս զանգահարել է գործարարին, նրա հեռախոսն անջատված է եղել։ Նա հաճախ է այն անջատում, չգիտենք այլ բան, պարզապես շատ զարմացած ենք»,- ահա այսպես դեպքերի ժամանակագրությունը մեզ ներկայացրեց Լեւոն Հայրապետյանի բարեկամը։
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանի կատարած բարեգործությունները Լեռնային Ղարաբաղում, հայրենի Վանք գյուղում, եւ ընդհանրապես արցախահայությանը սատար կանգնելու հարցերում անսահման մեծ է՝ մարզադաշտերի կառուցում, դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք ճանապարհների նորոգում, 700 ղարաբաղցի զույգերի ամուսնության կազմակերպում, 2800 զույգի համար էլ համազգային հարսանիքի կազմակերպման ծրագրեր… եւ այդպես շարունակ։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Վանք գյուղից լուսանկարը՝ https://www.animargaryan.org/-ից