Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեռ մեծ հարց է, թե Հայրապետյանն ինչ կապ կարող է ունենալ մինչեւ արմունկները արնաթաթախ մարդասպաններից կազմված այդ հանցավոր խմբերի հետ. «Հայոց աշխարհ»

Հուլիս 17,2014 11:28

Լեւոն Հայրապետյանն այն հայերից է, որ մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել հայրենի երկրին: Մասնավորապես Արցախում նա հարսանիքի ու Գանձասարի հետ կապված ծրագրերից բացի, որոնք առավել հայտնի են լայն հասարակայնությանը, ֆինանսավորում է ռազմական կրթօջախ: Բացի դրանից, նա նաեւ արտադրական բնույթի ներդրումներ էր կատարում Արցախում:

Ինչ վերաբերում է արդեն հիշատակված Իզմեստիեւի գործին, ապա դրանով տասնյակից ավելի «գործող անձինք» են «անցնում», իսկ սենատորից բացի որպես պարագլուխ նշվում է ոմն Սերգեյ Ֆինագին, որը քրեական «հեղինակություն» է: Ըստ որում՝ այդ «կինգիսեպյան» խմբավորման հետ, ըստ տարածված տեղեկությունների, համագործակցել է մեկ այլ՝ «շելկովսկյան» հանցավոր խմբավորումը, որի պարագլուխն էլ «Բասմաչ» մականունով հայտնի Ալեքսանդր Մատուսովն է, որը վերջերս Թայլանդից արտահանձնվեց Ռուսաստանին:

Ամեն պարագայում, դեռ մեծ հարց է, թե Հայրապետյանը, առհասարակ, ինչ կապ կարող է ունենալ մինչեւ արմունկները արնաթաթախ մարդասպաններից կազմված այդ հանցավոր խմբերի հետ: Շատ հնարավոր է, որ ոչ մի: Ու հարցն այն չէ միայն, որ Լեւոն Հայրապետյանը մեր հայրենակիցն է, հարգված անձնավորություն: Բանն այն է, որ այս հանցախմբերի, եթե կարելի է այդպես ասել՝ գործունեության հետ կապված հիմնական մանրամասներն ու գործող անձինք հայտնի են դարձել դեռ 4, անգամ՝ 5 տարի առաջ:
Նույն Իգոր Իզմեստիեւը, ի դեպ, 2010 թվականից ցմահ ազատազրկման պատիժն է կրում «Սպիտակ կարապ» կոչվող բանտում: Ու մեկ էլ հանկարծ, քննություններից ու դատերից մի 4 տարի անց, նա հիշողության «բռնկում» է ունենում եւ մատնացույց անում Լեւոն Հայրապետյանին: Մի տեսակ շատ են կասկածելի, սպիտակ թելերի տպավորություն թողնող հանգամանքները:

Ու թերեւս դա էլ իր հերթին նպաստեց, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը տարածվելուց կարճ ժամանակ անց, «ռեյծինգային» նոր թեմա գտած առանձին կայքեր ու հեղինակներ ռազմական փորձագետներից արագ վերաորակավորվեցին քրեագետ-նոստրադամուսների, ու մտացածին, երեւակայական ենթադրություն-պնդումների հերթական չափաքանակն արտանետվեց լրատվական հոսքերի մեջ: Ում երեւակայությունը որքան կբավականացներ՝ անմիջապես վարկածներ կազմվեցին ու վերակազմվեցին:

Թվարկենք. «ադրբեջանական կողմի պատվերով են բռնել» (դե, այստեղ մոտիվացիան, կարծում ենք, պարզ է), «չէ՜, Հայաստանի իշխանությունների պատվերով են բռնել, որովհետեւ նա ասել է, որ իշխանափոխություն է անելու» (դե հա, պատահաբար հո «քառյակի» նիստերին սկայպի միջոցով չի՞ մասնակցել Լեւոն Հայրապետյանը), «նրան ձերբակալել են, որովհետեւ Հայաստանի նախագահը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հայտարարություն արեց» (սա արդեն գլուխգործոց է, ուստի որեւէ մեկնաբանությամբ կամ ռեպլիկով այն չփչացնենք):

Մի կողմից, իհարկե, բավականին զվարճալի է հետեւել այդօրինակ մտքի թռիչքներին։ Բայց, մյուս կողմից էլ, ցանցագրային այդ ամբողջ մառազմն արդեն անտանելի է դառնում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031