Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Ես չեմ կարծում, որ լարվածության էսկալացիայով պետք է սկսվի պատերազմը». «Ժողովուրդ»

Հուլիս 17,2014 11:20

ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ալիեւը չի համակերպվում այն մտքի հետ, որ երբեք ոչ մի բանակցությունների միջոցով Ղարաբաղն իրենը չի դառնալու։ Սակայն պատերազմով հարցը լուծելու տարբերակը, մեր զրուցակցի համոզմամբ, ամենեւին չի ոգեւորում Ադրբեջանի ժողովրդին։

– Իսկ Դուք վտանգ տեսնո՞ւմ եք այս զարգացումներում, երբ անգամ Սերժ Սարգսյանը չի բացառում պատերազմի վերսկսումը։

– Ես իհարկե վտանգ տեսնում եմ։ Ալիեւը չի համակերպվում այն մտքի հետ, որ երբեք ոչ մի բանակցությունների միջոցով Ղարաբաղն իրենը չի դառնալու, դա բացառվում է։ Դա անբնական է, դա հակասում է համաշխարհային պրակտիկային, դա ընդհանրապես անհեթեթություն է։ Այսինքն՝ իրենց ժողովուրդը չի հաշտվում։ Եվ միակ ելքը, որ իրեն մնում է՝ դա պատերազմով հետ վերցնելն է, բայց հասկանում է, թե դա ինչ մեծ պրոբլեմ է իր համար։ Ու այս պահին դա անհնարին է երեւում, դրա համար հավասարակշռության ցանկացած խախտում մեզ համար ձեռնտու չէ, որովհետեւ Ադրբեջանի ինքնավստահությունն ավելորդ տեղը բարձրացվում է, որը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար։

– Ձեր դիտարկմամբ՝ ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցումը ՀՀ տարածք արդյոք չի՞ վկայում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։

– Ես չեմ կարծում, որ լարվածության էսկալացիայով պետք է սկսվի պատերազմը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու լինի՝ ինչ-որ մի ժամանակաշրջան դրանից առաջ բավականին լուռ կլինի, որպեսզի զգոնությունը թուլացնի։ Ինչպես պատերազմի ժամանակ իրենք արդյունքի չհասան, այդպես էլ դիվերսիոն խումբը չհասավ։ Գուցե կարողացան իրենց սառած ժողովրդի մոտ պատերազմի շուրջ ոգեւորություն կամ զգացմունքներ առաջացնել, բայց ռազմական տեսակետից որեւէ հաջողության այդպես էլ չհասան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031