Լրահոս
Օրվա լրահոսը

Չի՞ բացառվում, որ մոտ երեք օրից Լեւոն Հայրապետյանին ազատ արձակեն «Հայկական ժամանակ»

Հուլիս 17,2014 11:06

Լեւոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, երեկ »ՀԺ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրականում եղբայրը նախօրեին Մոնակոյում չի եղել, այլ Երեւանից է Մոսկվա մեկնել, մինչ այդ էլ եղել է Ղարաբաղում։ «Ես ոչ մի տեղեկություն չունեմ։ Ես գիտեմ միայն, որ իմ եղբայրը չէր կարող մարդասպանների հետ կապ ունենալ։ Ես չեմ հավատում, որ նա կարող էր նման բան անել, ես գիտեմ իմ եղբորը, նա շատ կրթված, արժանապատիվ մարդ է»,- ասում էր Վլադիմիր Հայրապետյանը։

Հարցին՝ արդյոք տեղի ունեցածը կարո՞ղ է քաղաքական ենթատեքստ ունենալ, Լեւոն Հայրապետյանի եղբայրը պատասխանեց. «Ինձ թվում է, որ՝ այո։ Դա սարքած գործ է։ Բայց չգիտեմ՝ ում էր դա ձեռնտու։ Կարող է պատահել, որ մի հեղինակության հետ սեղան նստես, բայց դա չի նշանակում, որ նրա հետ աշխատում ես»։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը զրույցում ասաց, որ ՀՀ դիվանագիտական կորպուսից հետաքրքրվում են՝ արդյո՞ք «Ռոսբալտի» տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ «Չի բացառվում, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Ես չգիտեմ՝ ինչով կարող է պայմանավորված լինել այդ ամենը։ Պետք է սպասենք»։

Գործարարի մերձավորները վստահություն էին հայտնում, թե տեղի ունեցածը կամ «պադստավա» է կամ պատվեր, բայց առաջիկա օրերին ամեն ինչ կհստակեցվի, ու չի բացառվում, որ մոտ երեք օրից Լեւոն Հայրապետյանին ազատ արձակեն։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031