Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը «օֆշորի» գործի մասին խոսելիս հիշեց Սերժ Սարգսյանին

Հուլիս 17,2014 10:58

«Ի՞նչ է նշանակում անակնկալներ մատուցել: Ինը միլիոն դոլարի անակնկա՞լ են մատուցում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օֆշորի գործով կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Յուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե «Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` անակնկալ կլիներ այն, երբ Աշոտ Սուքիասյանը մի գեղեցիկ գրիչ նվիրեր վարչապետին, կամ գար ու ասեր, որ 50 միլիոն դոլարի ներդրում անող գործարար է բերել Հայաստան, որը նոր գործարան պիտի մատուցի: Շարունակելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բայց մարդու անձնական ինը միլիոն դոլարը բաժանել երեք մասի և երեք միլիոն դոլարի անակնկա՞լ անել, նման բան անո՞ւմ են»:

Նիկոլ Փաշինյանը Աշոտ Սուքիասյանի` Նավասարդ Կճոյանին և Տիգրան Սարգսյանին նվեր մատուցելու փաստը համարում է կոռուպցիոն դրսևորում ու հիշում Սերժ Սարգսյանի խոսքերը. «Հիշում եք, չէ, Սերժ Սարգսյանը գոմեշի մսի գործով ասում էր` չեմ հասկանում` ոնց է, որ պատվիրատուն մատակարարից պարտք է վերցնում: Միշտ էլ այդպես է լինում: Մեկը պարտք է վերցնում, մյուսը նվեր է մատուցում, երրորդը անակնկալ մատուցում: Դա հենց կոռուպցիա է կոչվում: Այդ ո՞վ է ասում` այ ես հիմա ձեզ կաշառք եմ տալու, կամ ես հիմա ձեզ ատկատ եմ տալու: Անունները չեն ասում»:

Մեր հարցին` օֆշորի գործով միտում տեսնո՞ւմ է, որ փորձեն մեղքը բարդել Աշոտ Սուքիասյանի վրա`արդարացնելով Նավասարդ Կճոյանին և Տիգրան Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանը փորձեց այդ առումով գնահատականներ չտալ ու անցավ գործի ընթացքի մեկնաբանմանը. «Գործը մինչ այժմ կոծկվելու ճանապարհով է գնացել, և որևէ կասկած չկա, որ մինչև վերջ էլ այդպես է լինելու: Ունենալու ենք մի վիճակ, երբ արդյունքը լինելու է հակառակ հանրության համոզմունքին: Գործ ունենք կոռուպցիայի դասական օրինակի հետ: Միշտ ՀՀ իշխանություններն ասում են, որ արդյոք կոռուպցիայի մասին փաստեր ունեք: Սա այն դեպքերից է, որ ոչ միայն փաստեր կան, այլև դրանք հիմնավորված են և փաստաթղթերը հրապարակված: Հիմա ի՞նչ է ասում այդ իշխանությունը. ասում է, չէ, սա այն փաստ չէ, որ պիտի ունենանք, սա ուղղակի անակնկալ էր: Վատն այն է, որ նման կոռուպցիան դեպքեը այլևս անակնկալ չեն ՀՀ քաղաքացիների համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ankakh.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հետևություն-Վամպիրիզմը և բութիզմը առաջնահերթ պիտի փոշիանան:
    Եզրակացություն-Աշխարհը համակարծիք է ֆաշիզմի հարցում և միասնական:Ոչ, ֆաշիզմին:Ոչ բութիզմին:Ոչ միայն հետադիմության ժառանգ ճահճացող չարածին ցեղերին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031