Լրահոս
Օրվա լրահոսը

Առասպելաբանության շրջանակներում

Հուլիս 17,2014 10:17

Ձերբակալվել է ռուսաստանցի մեծահարուստ Լեւոն Հայրապետյանը: Հայաստանում դրա արձագանքը մոտավորապես հետեւյալն է` «Մերոնց ծեծում են»: Անշուշտ, այդ գործարարը, ծագումով արցախցի լինելով, շատ մեծ բարեգործություններ է արել Ղարաբաղում: Փառք ու պատիվ նրան: Բայց հարյուր տոկոսանոց վստահությամբ պնդել, որ այդ ձերբակալությունը կապ ունի Հայաստանի կամ Արցախի հետ՝ առնվազն առայժմ ժամանակավրեպ է:

Պարզ է, որ Հայաստանում եւ Ռուսաստանում ցանկացած խոշոր գործարարի վրա «կեղտ բռնելը» 5 րոպեի գործ է: Գրեթե բացառված է, որ մեր երկրներում կարելի է միլիոնատեր դառնալ` առանց օրենք խախտելու: Այդ տեսանկյունից միանգամայն հնարավոր է, որ Հայրապետյանի դեմ առաջ քաշած մեղադրանքը ունի քաղաքական կամ, ավելի հավանական է` տնտեսական ենթատեքստ: Առավել եւս մեղադրանքի բովանդակությունը` փողերի լվացումը, մեղմ ասած, չափազանց հեղհեղուկ է: Այսինքն` ռուսաստանյան որեւէ այլ գործարարի կամ որեւէ հանցավոր խմբավորմանը Հայրապետյանի գործունեությունը խանգարում էր, եւ իրենց «մաքրությամբ» հայտնի ՌԴ իրավապահ մարմինները որոշել են այս ձեւով նրան «հանել արանքից»:

Բայց մեծ հարց է` արդյոք այդ ամենը կապվա՞ծ է հայկական իրականության հետ: Ընդհանրապես մենք Հայաստանում ունենք հետեւյալ խնդիրը` մոնոէթնիկ պետություն լինելով, գրեթե բացառապես հայերի հետ շփվելով՝ մեզ զուտ ենթագիտակցորեն դժվար է պատկերացնել, որ աշխարհում հայերից բացի՝ այլ ազգեր էլ կան: Եվ ավելի դժվար է ենթադրել, որ այդ մնացած ազգերը առավոտվանից գիշեր մեզանով չեն զբաղվում եւ մեր մասին չեն մտածում: Այդ ազգերի կյանքի իմաստը չէ մեզ` հայերիս, որեւէ լավություն կամ վատություն անելը:

Դա ունի նաեւ մեդալի հակառակ կողմը՝ քանի որ ամբողջ աշխարհը զբաղվում է մեր գործերով, մենք դրանցով կարող ենք չզբաղվել: Էլ ինչի՞ համար ենք «գլուխ ցավացնում» մեր պետության համար, ավելի լավ՝ պատասխանատվության բացառիկ իրավունքը հանձնենք մեկ ուրիշին եւ տեսնենք, թե ինչ է գլխներիս գալիս: Եվ ամբողջ վեճը գնում է լոկ այն մասին, թե դրսի ուժերից ովքեր են «լավը», իսկ ովքեր՝ «վատը»:

Սկզբունքորեն այդ հարցն, իհարկե, լուծված է: «Լավերը» ապահովում են մեր անվտանգությունը, պաշտպանում են, կարելի է ասել՝ փրկում են մեզ «վատերից»: Ճիշտ է, երբեմն զինում են այդ նույն «վատերին», որոնք ամեն օր խոստանում են մեզ ոչնչացնել: Երբեմն նաեւ (հավանաբար, «վատերից» կաշառք վերցնելով) ձերբակալում են հայազգի գործարարներին: Բայց դա, իհարկե, ժամանակավոր շեղում է, որն, ի վերջո, հաստատում է աշխարհի մասին մեր պատկերացումները: Ավելի ճիշտ՝ առասպելաբանությունը:

…Գուցե Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձը նո՞ւյնպես ոտնձգություն է հայ ժողովրդի հանդեպ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Норайр says:

    Все, повторяю ВСЕ крупные состояния России настолько в ладах с законом, что когда кого прижимают правоохранительные органы, можно не гадать. Однозначно политический заказ. По простой причине. Почему этого а не другого? Ведь остальные спокойно живут и в ус не дуют. Более того. Среди русских богачей сделавшие состояния сомнительным путем(а других и нет), есть убежденность, что Хозяин(Путин) своих не сдает. Вывод. Если “взяли”, значит уже не “свой”. Отсюда переживание людей. Наш богач “не свой”, потому что армянин-нерусский, потому что сам не угодил Хозяина, или пришли другие времена, и нас “не любят” в России. Более “дальновидные” видят в этом удавку на шее С. Саргсяна. Известно, что он в России “крышует” многих армянских богачей. Понятно, не безвозмездно. Правоохранители России этих богачей считают “своими”, пока таковым считают С. Саргсяна. Понятно, что Саргсян старается вывести свои активы из под контроля секретных служб России, так как не может не понять, что верноподданническое отношение к властелинам России, его не оберегают от царского гнева. Сам убедился. Кого еще так подставили, как его? Какой вывод можем делать? Или нашего богача “прищучили”, так как решили изъять богатство у нацменов. Из России идет отток капитала. Свои капиталы они сами вывозят, но зачем упустить капиталы “нацменов”? Или, армян решили припугнуть. Будете смотреть в сторону Запада, всех ваших богачей в России свернем в бараньи рог. Или, “наехали” на “личные” капиталы Саргсяна, дабы вел себя “подобающе”. Плевать. Плевать какой вариант на самом деле. Мне омерзительно, что наши меценаты с криминальным душком. После прихода к власти Путина, многие российские богачи еврейского происхождения, попробовали свои немалые капиталы перевести в Израиль. Для такой маленькой страны, как Израиль, это были очень большие инвестиции. Но израильтяне категорически прикрыли дорогу сомнительного происхождения капитала из России(а другого и не было) в Израиль. И не прогадали. От такого капитала больше вреда, чем пользы.

    • Զավեն says:

      իմ կարծիքով Նորայրին պետք է արգելափակել,և կարծում եմ դա չի լինի խոսքի ազատության դեմ ոտնձգություն եթե մենք այս ֆորումի սահմաններում քվեարկություն կատարենք:Կարծում եմ Նորայրը բավականին հիմք է տվել,որ հասկանանք թե ով է նա:

    • Գալուստ Ենոքյան says:

      ՉՆայած որ Զավենը սպառնում է «արգելափակմամբ», այնուամենայնիվ ես լիովին կողմ եմ Նորայրի կարծիքին որ ընդունելով քրեական անձին որպես «մեցենատ» մենք փաստորեն ապաքրեականցնոմ ենք Լֆիկ Սամոներին…Սերժ Սարգսյաններին, Ռոբերտ Քոչարյաններին… եվ նրանց էլ համարում ենք ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ…Նրա համար որ էս երկիրը հասցրել են կործանման եզրին, որ ծիծաղում են Հայ մարդու երեսին, ծաղրում ու իրենց ոհմակով թալանում… Գալով Իսրաելին, հիշեցի որ երբ Գոլդա Մեյերին բարեխոսել էին որ Ամերիկաից փախած Մաֆիայի ղեկավար Մայեր Լանսկուն քաղաքացիություն պարգեվեր քանզի նա շատ բարեգործություններ էր արել Իսրաելի օգտին, երբ իմացել էր որ նա Մաֆիայի հետ կապ ունի, ասել էր «Մաֆիա, ոչ մի մաֆիա Իսրաելում տեղ չունի…»: Ես իհարկե ոչ դատավոր եմ ու ոչ նույնիսկ դատախազ, սակայն կարծում եմ որ իսկական բարեգործները Մոնթեի ու Լեոնիդ Ազգալդյանի նման մարդիկ էին… Հարգանքներիս հավաստիքը…

  2. Норайр says:

    Господин Абраамян. Сегодня прочитал комментарии к Вашей статье “Народ”, “Повстанцы”, “Террористы”. Добавил новые. Модератор часть из них убрал. Интересно получается. Вы, вроде пишете “правильные” статьи. Потом “неправильные” господа начинают парад раболепие в отношение России. Опровергают Ваши тезисы. Вы, скромно даете им победить. В споре. Создается впечатление, поддержки народа Армении политического курса С. Саргсяна, или скорее всего, властей России. Не правильная картина? Пишут те слои населения, которые поддерживают “консервативный” курс? Но извольте. Пишу и я. Меня строго вырезают. Очень строго. Картина вырисовывающийся в газете Аравот, соответствует действительности? Тут трудно спорить. Но есть факты. Недавно телеканал РБК сделал опрос среди населения республик СНГ. Выясняя отношения народов этих государств к России. С удивлением обнаружил, что среди тройки “положительно” относившийся к России, нет Армении. Среди враждебной тройки, тоже. Странно, верно? Я был уверен, что в первой тройке Армения должна была быть. Ан нет! Значит Ваша газета неправильную картину рисует? Есть такая “задумка”? Создавать ложную картину? Или это “ретрограды” так организованно Вас атакуют? Но Вы ведь их комментарии не убираете?. А мои убираете. Не вяжется Вашими политическими позициями. Или это такая хитрая игра? Не важно кто победит. Победят сторонники ЕС, я был на стороне ЕС. Победят сторонники ТС, я им помогал разгромить сторонников ЕС? Или господа из РБК врут? На самом деле армяне положительно относятся к России, просто телеканал потасовывал результаты? И зачем им это надо было? Не хотят иметь среди “доброжелателей” армян? Тоже возможно. Особенно если учесть, что членство Армении в ТС, это малое, что интересует российским политикам. Они могут от Армении и армянских властей получить больше. Могут включить Армению в состав России. Здесь некая логика появляется. При таком раскладе, про Армению выгоднее не говорить вообще. Не плохо, не хорошо. Но я кажется увлекся. Думаю Ваша поведения и поведения Ваших модераторов объясняется стремлением верно и “тонко” служить курсу С. Саргсяна. Просто “подставляете” идеи и даете их “разгромить”.

    • Հարգելի Նորայր: Շարադրեք Ձեր տեսակետն առանց վիրավորանքների՝ կայքում մեկնաբանություններ հրապարակելու մեր կանոններին համապատասխան, եւ դրանք չեն հեռացվի: Միեւնույն ժամանակ, եթե նկատեք, թե որեւէ այլ մեկնաբանող վիրավորանք է հասցրել Ձեզ, եւ այն թողարկվել է թյուրիմացաբար՝ մենք պատրաստ ենք անմիջապես շտկել վրիպումը:

      • Норайр says:

        Вы не считаете, что призывы блокировать мои комментарии, с намеком что “знают кто я такой”, следует блокировать?

        • Երազում տեսնելու մասին ակնարկը կամ արգելափակելու կոչ անելը անձնական վիրավորանք պարունակող որակումներ չեն, որոնք կային Ձեր չհրապարակված մեկնաբանություններում

          • Норайр says:

            Это Ваше мнение. Я иначе думаю. На самом деле, Вы тоже. С Вами все ясно.

  3. Норайр says:

    Господин Папикян неоднократно оскорбительные комментарии пишет об о мне. Ничего. Печатаете. Мои ответы-нет. Говорить, что человек сны видит, и сочиняет комментарии, это оскорбление. Намек на сумасшествие.

  4. Норайр says:

    В рамках форума организовать кворум. Каков молодец!

  5. Garry says:

    ….կամ գուցե Կլիմկոյի հետախուզումը ոտնաձգություն է ռուս ժողովրդի նկատմամբ?

  6. Норайр says:

    Завен, в Сибирь надо отправить Норайра. И всех остальных армян, кто с Вами не согласен, тоже. Скоро получите такую возможность. Вру. Не получите. Вы только можете меня убить из за угла. Но, не увлекайтесь. Не так это просто.

  7. Норайр says:

    Это как с личностью. Когда человек считает ВСЕХ своими врагами, присмотритесь к нему. Он не может быть хорошим человеком. Когда страна ВЕСЬ МИР считает своими врагами, знайте, сам враг человечества.

  8. david says:

    Стройное, как кипарис, тело венчала крепкая дубовая голова…

  9. Լավատես says:

    Մեծի խոսքը օրենք է դառնում փոքրի համար, երբ այդ մեծը փոքրի ազատ գործելու ու նրա սխալվելու համար պատասխանատվություն է ստանձնում, այլ ոչ թե ասում է ՝չի կարելի՝ կամ էլ ՝դու սխալ ես անում, արի ճիշտը սովորացնեմ՝։ Մեզ գրաքննություն անպայման պետք է ու դա պետք է ի կատար ածեն իսկական Մեծերը։

  10. Ruben says:

    “Ձերբակալվել է ռուսաստանցի մեծահարուստ Լեւոն Հայրապետյանը”:
    Որ սա տեղեկատվություն է, պարզ է: Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը հետապնդում է իր քաղաքացուն:
    Բայց մեզ ինչ:
    Մեր ճանապարհները մեզ Ռիո (Ղարաբաղ – Երեւան (տրանզիտ) -Մոսկվա) չեն տանում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031