Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանը ժամանակին առաջարկում էր իրականացնել «Ցուցակ» օպերացիա. «Հրապարակ»

Հուլիս 17,2014 10:10

Լեւոն Հայրապետյանն այն եզակի մեծահարուստներից է, ով համարձակ գնահատականներ է հնչեցրել ու քննադատել ՀՀ իշխանություններին։ «Հայաստանի ղեկավարությունը չունի արհեստավարժություն։ Դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով։ Եթե ստիպել օլիգարխներին եւ նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար։ Պետք է սկսել դրանից»,- մի քանի տարի առաջ հայտարարել էր նա՝ ասելով, որ չի կարող հասկանալ բիզնեսմենների անկշտությունը, ինչն ստիպում է նրանց մտնել քաղաքականություն՝ ավելի շատ փող վաստակելու համար։

«Երբ նայում ես Հայաստանին դրսից՝ սփյուռքահայի հայացքով, մազերդ բիզ-բիզ են կանգնում»։

Նա հայտարարել է նաեւ Հայաստանում օլիգարխիկ համակարգի չեզոքացման անհրաժեշտության, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։

Հայրապետյանը ժամանակին առաջարկում էր իրականացնել «Ցուցակ» օպերացիա։ «Այդ «ցուցակը» հայտնի է բոլորին։ Հեռուստացույցով ցուցադրվող որոշ օլիգարխներ նվիրաբերում են ժողովրդին կոպեկներ այն ամենից, ինչ գողացել են ժողովրդից։ Նրանք դրանով բարեգործի իմիջ են ստեղծում՝ այդ ֆունդամենտի վրա քաղաքական նպատակներ կառուցելով։ Ցանկանում եմ ընդգծել. նրանք տալիս են կոպեկներ չմուծած հարկերից կամ ժողովրդից գողացած փողերից։ Հայաստանում հարյուրից ավելի օլիգարխների գոյությունը չմուծված հարկերի արդյունք է, իսկ նրանց կողմից իրականացվող «բարեգործությունն» ուղղակի ողորմություն է։ Հայաստանում ցինիզմն է ծաղկում»,- ասել է Լեւոն Հայրապետյանը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031