Բրազիլիայում 32 ազգային հավաքականների մասնակցությամբ անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում կայացել է 64 խաղ:
Դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես եկած թիմերը տարել են 28 հաղթանակ, հյուրերը՝ 23, ոչ-ոքի գրանցվել է 13 անգամ, որոնցից 7-ում դարպասի գրավում չի արձանագրվել:
Ընդհանուր առմամբ խփվել է 171 գնդակ. տանտերերը՝ 56, հյուրերը՝ 115:
Նշանակվել է 11 մետրանոց 12 հարված:
Խաղերի միջին արդյունավետությունը 2,67 գնդակ է:
Մրցավարները ցույց են տվել 184 դեղին քարտ:
Երկու դեղին քարտով հեռացվել է 3 ֆուտբոլիստ:
Կարմիր քարտ ցույց է տրվել 7 ֆուտբոլիստի:
Խաղադաշտից ընդհանուր առմամբ հեռացվել է 10 ֆուտբոլիստ:
Աշխարհի առաջնության ամենագոլառատ հանդիպումներն են. Բրազիլիա-Գերմանիա՝ 1:7, Կամերուն-Խորվաթիա՝ 0:4, Իսպանիա-Նիդերլանդներ՝ 1:5:
Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվել է Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Խամես Ռոդրիգեսը (6 գոլով, մեկը՝ 11 մետրանոցով):
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2014