Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը ազգային հավաքականների հուլիս ամսվա վարկանիշային ցուցակը պետք է հրապարակի վաղը: Սակայն աշխարհի առաջնության մասնակից ընտրանիների մի զգալի մասի դասավորության հարցում որոշ հստակություն արդեն կա:
Մասնավորապես, ֆուտբոլային լրատվամիջոցները հաշվարկել են, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակը կգլխավորի նորընծա չեմպիոն Գերմանիան: Առաջատարների եռյակը նույն հերթականությամբ կկազմեն այն երեք ընտրանիները, որոնք նվաճեցին աշխարհի առաջնության մեդալները՝ Գերմանիան՝ ոսկե, Արգենտինան՝ արծաթե եւ Նիդերլանդները՝ բրոնզե: Արդեն աշխարհի նախկին չեմպիոն Իսպանիան առաջին հորիզոնականից նահանջել է 7-րդ, իսկ կազմակերպիչ երկիրը՝ Բրազիլիան՝ 8-րդ հորիզոնական:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2014