Մալաթիա համայնքի «տեր-տիրակալ» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր «Մալաթիա» բուժկենտրոնը մեծ թափով ընդլայնում է, նոր մասնաշենք է կառուցում: Ասում են՝ Ալեքսանյանը ոչինչ չի խնայում այս հիվանդանոցը բոլոր առումներով լավագույնը դարձնելու համար: Շինարարության ընթացքին պատգամավորն անձամբ է հետեւում. անտեսելով աղբն ու փոշին, չխնայելով իր թանկարժեք կոշիկները՝ մշտապես շինհրապարակ է այցելում ու հատ-հատ ստուգում, որպեսզի շինարարները «խալտուրա» չանեն: Ասում են նաեւ՝ վերջերս Ալեքսանյանը շինտարածքում հերթական շրջայցի ժամանակ արեւից թուլացել է, նրան արագ բուժօգնություն են ցուցաբերել սեփական հիվանդանոցում:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
16.07.2014