«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հյուրընկալել էր բրիտանացի ռեժիսոր Գիդեոն Քոփլը՝ իր «Sleep Furiously» վավերագրական ֆիլմով: Ֆիլմը նկարահանվել է Քոփլի հայրենի գյուղում, իսկ ֆիլմի կերպարները կերտել են հենց գյուղացիները՝ չնայած նրան, որ դիտումից հետո հյուրերը չէին հավատում, որ ֆիլմում դերասանական միջնորդություն չի եղել: Ռեժիսորն իր խոսքում նշեց, որ ֆիլմը նկարահանվել է ոչ թե թվային տեսախցիկների օգնությամբ,այլ տեսաժապավենի վրա, քանի որ Քոփլը կարծում է, որ տեսաժապավենը կադրն ավելի շոշափելի ու իրական է դարձնում:
Վավերագրական ֆիլմին անդրադառնալով, հեղինակը նկատեց. «Այստեղ ես իմ ֆիլմի աչքերն եմ. փորձել եմ չխառնվել ֆիլմի սյուժեին, բայց և պահպանել իմ՝ ֆիլմում ներկա լինելու տպավորությունը: Հենց դրա համար ֆիլմը մեծամասամբ «ներքևից» է նկարահանված՝ ցույց տալու համար, որ ֆիլմը տեսնում եմ երեխայի աչքերով: Ես նույն այն փոքրիկն եմ, որը ժամանակին թողեց այս գյուղը, բայց և վերադարձավ այնտեղ՝ ֆիլմ նկարահանելու համար: Այս վավերագրական ֆիլմով ես փորձել եմ ցույց տալ հայրենի գյուղիս նկատմամբ սերը»:
Լուսանկարը՝ tumo.org-ի
Ֆիլմի թրեյլերը՝
Կարդացեք նաև
Սյունե ՍԵՎԱԴԱ