Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եղբորս նստացրեցին կամազը ու տարան, մինչև օրս նրանից տեղեկություն չունենք». (Տեսանյութ)

Հուլիս 16,2014 22:31

Պաշտպանության նախարար, գերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ այսօր Գյումրիում  հանձնաժողովի անդամները հանդիպեցին Շիրակի մարզի 11 անհայտ կորածների  հարազատների հետ, լսեցին նրանց բողոքները`կապված սոցիալական ու առողջական խնդիրների հետ , բուժզննման ենթարկեցին ու փող բաժանեցին: Խոսեցին  նաև որոնողական աշխատանքների մասին: Անհայտ կորածների, գերիների հարազատները  մեզ   հետ զրույցում դժգոհում էին, որ  իրենց  ուշադրություն դարձնող չկա, թեև անցել է 20-25 տարի, սակայն  ոչ միայն  տեղեկություն չունեն իրենց զավակներից, այլ  կտրել են անգամ իրենց հասանելիք նպաստը:

IMG_3034

«1992 թվականի դեկտեմբերի 14-ին` լույս առավոտ զինվորական շորերով  մի մարդ եղբորս  եկավ տնից տարավ կամազով  ու էլ չգիտենք ինչ եղավ, ոչ մեկը չի ասում…Մեզ էլ ոչ մի բանով չեն  օգնում, միայն  փափուկ  բարձ են դնում գլխներիս տակ, նպաստը անգամ կտրեցին գլխներիցս` առաջ 20 հազար դրամ էր, դարձրեցին 16 հազար դրամ», -բողոքեց ծնունդով Ախուրյանից անհետ կորած Եղիշե Հովհաննիսյանի քույրը` Աննա Հովհաննիսյանը նեղվեց:

 

Մարալիկից անհետ կորած  զինվորականի մայրն էլ `Գոհար Պոլեյանը  դժգոհեց, որ իրենք 5 հոգով ապրում են մեկ սենյականոցի մեջ, որի կտուրներն էլ քամին է քշել, տարել: Սոցիալապես շատ ծանր վիճակում են,  անգամ նպաստ չեն հատկացրել, Ֆելիքս Ցոլակյանն է զանգահարել Մարալիկի սոցիալական ծառայություն ու խնդրել, որ գոնե այս ընտանիքին օգնություն ձևակերպեն:  «Ես կորցրել եմ իմ միակ արու զավակին`1994թվականին, իմ որդին ինստիտուտի 4-րդ կուսում էր սովորում, հրաշալի երաժիշտ էր, մարտական գործողությունների ժամանակ դեսանտային  է իջել…» -լացեց մայրը:

Ի դեպ, անհետ կորածների ծնողները հրաժարվում էին մեզ հետ  զրուցել,այնքան հուսալքված էին, ասում էին` 20 տարի է  նույն  ենք  ասել, բայց լսող չկա:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031