Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի խոսնակ․ Հիմքեր կան պնդելու, որ դիվերսանտներն են սպանել Սմբատ Ցականյանին. «Ազատություն»

Հուլիս 16,2014 20:57

Թեև Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատում, որ 17-ամյա Սմբատ Ցականյանը սպանվել է ադրբեջանցի դիվերսանտների կողմից, սակայն Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ լուրջ հիմքեր կան պնդելու, որ հենց ադրբեջանցիներն են սպանել նրան:

«Կան լուրջ հիմքեր պնդելու, որ հենց դրանք են սպանել այդ երիտասարդին: Եվ ի՞նչ մենք պիտի ակնկալենք նման գազաններից», – ասում է ԼՂ նախագահի խոսնակը:

Տեղեկություններ կան, որ հայ երիտասարդին սպանել են առանձնակի դաժանությամբ: «Ազատության» հարցին, թե այդ կապակցությամբ ի՞նչ կարող է ասել, ԼՂ նախագահի խոսնակը պատասխանեց․ – «Դա հետաքննությունը վերջնականապես կպարզի, բայց դրանցից ամեն ինչ սպասելի է»:

ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ պետք է մեծացնել Քարվաճառի նկատմամբ հսկողությունը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Քարվաճառից են սկիզբ առնում Սևանը սնուցող գետերը: Ղարաբաղի նախագահի խոսնակը մտավախություն է հայտնում, որ եթե հակառակորդին հաջողվի վերահսկողություն սահմանել Քարվաճառի նկատմամբ, ապա նրանք կարող են պարզապես թունավորել Հայաստանի ջրային բոլոր ռեսուրսները:

​​«Սա ևս մեկ առիթ է արժևորելու Քարվաճառի կարևորությունը ամբողջ հայության համար: Այստեղ սկիզբ են առնում մեր բոլոր գետերը՝ Արփա-Որոտանը, որոնք փրկում են Սևանը: Հիմա, եթե հակառակորդը դիվերսիա է անում, ներթափանցելով երկու-երեք հոգով, մեր տարածք, ի՞նչ կլինի, եթե նա վերահսկի այդ տարածքը: Սա բոլորիս համար պետք է պարզ լինի, որ ահաբեկչությունը լայնածավալ կլինի՝ ցեղասպանություն են անելու՝ թունավորելով մեր գետերը, բոլոր ռեսուրսները», – ասում է նա:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031