Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

80-ամյա տիկնոջը Վլադիմիր Գասպարյանին մոտ չեն թողել. (Տեսանյութ)

Հուլիս 16,2014 20:21

80-ամյա Օֆիկ Սարգսյանը 8 տարի է արդարություն է փնտրում, իրավապահ մարմինների դռներ է թակում, սակայն անարդյունք:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի այս բնակիչը օրերս`հուլիսի 10-ին կառավարության շենքի մոտ մտադիր էր նստացույց անել. Օֆիկ տատին պատրաստված էր եկել Երեւան. իր հետ ծածկոց ու սնունդ էր բերել, որ կառավարության շենքի մոտ նստեր այնքան, մինչեւ իր խնդիրը չլուծվի: Երբ երեկոյան այցելեցինք կառավարության շենք` նորից հանդիպելու տարեց կնոջը, նա արդեն տեղում չէր. թե ինչո՞ւ էր մտքափոխվել ու նստացույցից հրաժարվել, չկարողացանք պարզել:

Օֆիկ Սարգսյանի պատմելով` իր տնամերձի 40 քմ տարածքին հարեւանն ապօրինի տիրացել է: «Առավոտ» օրաթերթն այս մասին գրել է դեռեւս 2010 թվականին: 80-ամյա կնոջ բողոքներն ու դիմումներն անպատասխան են մնացել:

Aravot.am-ի հետ զրույցում Օֆիկ Սարգսյանը պնդում է, որ իր տնամերձին տիրացող հարեւանն Մարտունու քաղաքապետի ու այլ պաշտոնյանների հետ բարեկամական կապեր ունի, ինչի հաշվին էլ տարեց կնոջ խնդիրները չեն լուծվում: Բացի այս, Մարտունու քաղաքապետը, Օֆիկ Սարգսյանի վստահեցմամբ` ապօրինությամբ տիկնոջ տնամերձը ձեւակերպել է նրա հարեւանի անունով: Տիկին Օֆիկը նաեւ վստահեցնում է, որ իրեն սպառնացել են կամ գժանոց, կամ ծերանոց կուղարկեն, եթե դիմի ոստիկանություն:
Մեզ հետ զրույցում տիկինը վստահեցրեց, որ փորձել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին անձամբ իր խնդիրը ներկայացնել, ու պատմել, թե ինչպես են որոշ քննիչներ ապօրինությունը կոծկել, բայց 80 ամյա կնոջը ընդունարանից հետ են ուղարկել. «Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ընդունարանի աշխատողները խանգարեցին չթողեցին մտնեմ մոտը»:

Ուշագրավ է, երբ տիկին Օֆիկը մեր տեսախցիկի առջեւ դիմում էր ՀՀ ոստիկանապետին, կառավարության շենքը «տիրություն» անող ոստիկանները նրան թույլ չէին տալիս այդտեղ կանգնել, հորդորում էին գնալ տարածքի ծառերից մեկի տակ նստել, բայց կառավարության մուտքն ազատել:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Եթե անօրինականություն է կատարվել, իհարկե, մեղավորները, հատկապես տեղական իշխանավորները պետք է պատասխան տան: 40 քմ-ի համար այս կնոջը տեղահան են արել, ստիպել են հասնել Երևան՝ արդարությունը գտնելու:Մարզում այդքան մեռա՞ծ է արդարությունը:Միայնա՞կ կին է, զավակներ չունի՞…Իր ծերությունը հարազատ բնաշխարհում վայելելու փոխարեն, ընկել է երևանյան տապի մեջ ու կռիվ է տալիս:Ցավալի է:Բայց, հազար անգամ ներողություն,մի տեսակ հավատս չի գալիս, հատկապես գլխարկի ծաղիկը հուշում է, որ ինչ-որ մարդիկ տատիկին իրենց մեքենայով Հանրապետության Հրապարակ են բերել և ուզում են ինչ-որ խնդիրներ լուծել:ԵՎ իրենք էլ հեռվից հետևում են գործընթացին:ՀՀԿ տատիկի մի այլ տարբերակն է՝ ավելի հաճեելի տեսքով:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031