Ռուսաստանի Քննչական կոմիտեն սփյուռքահայ գործարար Լեւոն Հայրապետյանին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ միջնորդությունն արդեն ներկայացրել է Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան:
«Ռոսբալտի» հաղորդմամբ՝ նրան կասկածում են 2008թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ: Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման եւ ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու՝ քրեական հոդվածներով:
Մանրամասները կարող եք կարդալ` yerkirmedia.am-իկայքում