Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական հաջորդ նիստը՝ հուլիսի 18-ին. (Տեսանյութ)

Հուլիս 16,2014 19:00

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը շարունակվում է: Նիստի ընթացքում ամբաստանյալները մի շարք հարցեր հղեցին ցուցմունք տվող, գործով տուժող ճանաչված Գեղամ Մանուկյանին:

Ամբաստանյալի պաշտպաններից Ա. Զաքարյանը Գեղամ Խաչատրյանից հետաքրքրքվեց, թե ե՞րբ են նրան հարցաքննել, ե՞րբ է տեղափոխվել հիվանդանոց և որքա՞ն ժամանակ է այնտեղ մնացել:

Այնուհետև ամբաստանյալներից մեկի և Գեղամ Մանուկյանի միջև միջադեպ տեղի ունեցավ: Ամբաստանյալը նշեց, թե ինքն էլ է սպա, ու նման ոստիկանը, որ նման գործողությունների է դիմում ու դատարանի դահլիճում ստում է սպա կոչվելու իրավունք չունի: Այս խոսքերի համար դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում:

Նիստը խաղաղ, հանգիստ չէր ընթանում, միջադեպերը հետևում էին մեկը մյուսին:

Ի վերջո, աշխատանքային օրվա ավարտին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 18-ին ժամը 12-ին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031