Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Զարուհի Փոստանջյանի երեխան իսկապես սթրեսի ենթարկվեց»

Հուլիս 16,2014 18:52

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ցույցերից մեկին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գնացել էր իր փոքր աղջկա հետ:

Այդ օրը բախումներ եղան ոստիկանների ու քաղաքացիների միջեւ ու ԶԼՄ-ներում տարածվեց տիկին Փոստանջյանի երեխայի տագնապի, լացի տեսանյութերը՝ բախման ժամանակ:

Սա սոցցանցերում բուռն քննադատության տեղիք տվեց: Շատերը սկսեցին մեղադրել Զարուհի Փոստանջյանին՝ վատ մայր լինելու, երեխային սթրեսի ենթարկելու մեջ:


Aravot.am-ը «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ որպես բազմազավակ մայր, փորձառու տատիկ ի՞նչ կարծիք ունեք, ճի՞շտ էր վարվել Զարուհի Փոստանջյանը՝ իր երեխային տանելով ցույցի, թե՞ ոչ: Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Երեխայի իրավունքների տեսանկյունից ճիշտ չէր միանշանակ: Իսկապես այդ երեխան սթրեսի ենթարկվեց: Բայց Զառան, որպես քաղաքական գործիչ, մայր, ով նաեւ հայտարարեց, որ երեխայի ներկայությամբ ոստիկանությունը բիրտ ուժ չի գործադրի, ուզեց կոչ անել, որ տեսեք, երեխայիս բերել եմ, որպեսզի դուք ձեզ կարգին պահեք: Բայց Զառան նաեւ իր փորձից գիտի, որ ոստիկանի համար կապ չունի՝ երեխա է, երեխա չի: Երեխայի իրավունքի տեսակետից, իհարկե, սթրես էր եւ շահեկան չէր, որ նա այնտեղ լիներ, բայց Զառայի մտածելակերպը ես հասկանում եմ: Զառան բերեց երեխային՝ կանխելու համար ինչ-որ մի բան: Բայց մեկ անգամ եւս համոզվեցինք, որ կապ չունի փաստորեն՝ երեխա կա, թե չկա: Եթե ոստիկանները այդ ձեւով են իրենց գործառույթն իրականացնում՝ բիրտ ուժով, ուրեմն իրենց դեմ որեւէ խոչընդոտ, արգելք չկա: Իրենք անում են այն, ինչ որոշել են անել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը եւ լուսանկարը՝ https://news.am/-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Զզվելի է երբ մարդը ավելորդ անգամ իրեն փիար անելու համար չի խղջում անգամ իր երեխաին: Իր պաշտած եվրոպաներում և ամերիկաներում այս արարքի համար արդեն վաղուց զրկել էին մայրական իրավունքից:

  2. Ընթերցող says:

    ” Երեխայի իրավունքի տեսակետից, իհարկե, սթրես էր եւ շահեկան չէր, որ նա այնտեղ լիներ”, շահն ինչ կապ ունի երեխայի կյանքի և առողջության հետ: Գուցե դուք, տիկին Բախշյան, թաքնված ակնարկ եք անում, որ Փոստանջյանն այնտեղ իր շահն էր փնտրում, բայց իր զավակի տեանսկյունից դա շահեկան չեր: Ամեն դեպքում անհաջող եք արտահյտվել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031